Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Գյուղի միջնակարգ դպրոցում ճաշասենյակ է բացվել

07.11.2018

 Կոտայքի մարզի Նոր Գյուղի միջնակարգ դպրոցում շահագործման է հանձնվել հիմնանորոգված ճաշասենյակը:
 Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» շրջանակներում Հայաստանի Հանրապետության բոլոր դպրոցներում իրականացվում է «Տաք սնունդ» ծրագիրը, համաձայն որի՝ դպրոցների տարրական դասարանների (1-ից 4-րդ դասարաններ) սաներին տրվում է անվճար տաք սնունդ: Այս դպրոցում ծրագիրը չէր գործում՝ անհրաժեշտ տեխնիկական, շենքային և սանիտարահիգիենիկ պայմանների բացակայության պատճառով:
 2018 թվականի սեպտեմբերին սկսվեց դպրոցի ճաշասենյակի հիմնանորոգման աշխատանքը: Կատարված շինարարական աշխատանքի արդյունքում առաջին հարկի համապատասխան հարկաբաժնում անցկացվեց խմելու ջրագիծ և կոյուղի, հիմնանորոգվեցին և ամրացվեցին ճաշասենյակ տանող հատվածի միջանցքի հիմնապատերը, ճաշասենյակում տեղադրվեցին եվրոպատուհաններ և դռներ, օդափոխության և ջերմություն ապահովող ժամանակակից համակարգ, համապատասխան կահույք, կահ-կարասի, գազօջախ, սառնարան, լվացարան և անհրաժեշտ մյուս բոլոր սարքավորումներն ու միջոցները և այն, արդեն իսկ, ամբողջությամբ բավարարում է ծրագրի պահանջներին:
 Նշենք, որ երեխաներին լիարժեք, հանգիստ սնվելու հնարավորություն ընձեռելու նպատակով մասնակի փոփոխություն է կատարվել նաև դպրոցի ուսումնական պարապմունքների կարգացուցակում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2018-11-15 16:04:14