Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Խորհրդակցություն ՀՀ մարզպետերի մասնակցությամբ

06.11.2018

ՀՀ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ներկա է եղել տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանի անցկացրած աշխատանքային խորհրդակցությանը՝ ՀՀ մարզպետերի մասնակցությամբ։
 Նախքան օրակարգային հիմնական հարցերին անցնելը՝ նախարարի պաշտոնակատարը մարզպետերի հատուկ ուշադրությունն է հրավիրել առաջիկայում կայանալիք խորհրդարանական ընտրությունների վրա՝ ընդգծելով դրանց լիարժեք պատրաստված և կազմակերպված մոտենալու անհրաժեշտությունը։
 Անդրադառնալով խորհրդակցության օրակարգային բաղադրիչ հանդիսացող համայնքների սեփական եկամուտների հավաքագրմանը՝ նախարարի պաշտոնակատարը մարզպետերին առաջարկել է անհատական կերպով աշխատել բոլոր համայնքապետերի հետ, բացատրական աշխատանքներ տանել բնակչության շրջանում առ այն, որ հողի հարկի ու գույքահարկի գծով պետության կողմից չի լինելու որևէ զիջում՝ ինչը պայմանավորված է օրենքի և պետական բյուջեի առջև ունեցած պարտավորությունների կատարման անխուսափելիությամբ։
 Սուրեն Պապիկյանը ներկաներին հայտնել է, որ ընթացիկ տարվա սուբվենցիոն ծրագրային հայտերի նախապատրաստման և ֆինանսական պլանավորման գործընթացում առաջացած տեխնիկական ու ընթացակարգային բարդություններից խուսափելու նպատակով, նախարարության կողմից հաջորդ տարվա համար կմշակվեն հայտերի կազմման և ներկայացման նորացված ընթացակարգեր։
 Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև մարզային նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ընթացիկ ձմեռային պահպանման նպատակով տարվող նախապատրաստական աշխատանքները և մարզերի առողջապահական կազմակերպություններում կուտակված պարտքերի նախադրյալների բացահայտմանը վերաբերող հարցեր։
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18