Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գեղաշենում ջրամատակարարման ցանցի բարելավման ծրագիրն ընթացքի մեջ է

06.11.2018

Կառավարության 2018թ.-ի սուբվենցիոն ծրագրերում ընդգրկված Կոտայքի մարզի մի շարք համայնքներում աշխատանքներն ընթացքի մեջ են: Այս ծրագրերն իրականացվում են համայնքապետարանների հետ համագործակցությամբ և նրանց կողմից համաֆինանսավորմամբ՝ ըստ ծրագրերով նախատեսված տողերի:
  Կառավարության 26.07.2018 թվականի 920-Ն որոշմամբ հաստատված ծրագրով՝ Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքում այս պահին ընթանում են ջրամատակարարման ցանցի բարելավման աշխատանքներ: Ծրագրի ընդհանուր արժեքը 11.970.000 դրամ է: Պետական բյուջեից հատկացվել է 5.745.600 դրամ, համայնքը համաֆինանսավորել է 6.224.400 դրամի չափով (52%):
 Ծրագրի արդjունքում փոխվում է ներհամայնքային խմելու ջրի գլխավոր սնուցող ջրագիծը մինչև բաժանարար ջրագծեր, ինչպես նաև մեկ թաղամասի ջրագիծն ամբողջությամբ: Շեշտադրումն արվել է այդ թաղամասին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ համայնքում նոր տների կառուցապատումն ու համայնքի ընդլայնումն ընթանում է այդ ուղղությամբ:
 Գեղաշենում աշխատանքները մեկնարկել են հոկտեմբերին: Եթե արհեստական խորչընդոտներ չլինեն, մոտ տասը օրից աշխատանքները նախատեսված է ավարտին հասցնել:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 12:09:53