Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Գյուղատնտեսական արտադրանքի և դրա իրացման ցուցանիշները գերակատարվել են

05.11.2018

ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը ներկայացրել է «ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը 2018 թվականի հունվար-սեպտեմբերին» ամփոփ տեղեկատվությունը:
  Ըստ Գյուղատնտեսության նախարարության վարչական ռեգիստրի և անասնաբուծությամբ զբաղվող առևտրային կազմակերպությունների տվյալների՝ 2018 թվականի հունվար-սեպտեմբեր ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Կոտայքի մարզում իրացվել է 7900 տոննա թռչնամիս և կենդանու միս, ինչը տոկոսային հարաբերակցությամբ նախորդ տարվա համեմատ կազմում է 111.3%:
  Բարձր ցուցանիշներ և աճ է գրանցվել կաթի արտադրության ոլորտում(100.1%), ինչպես նաև հացահատիկեղենի և հատիկաընդեղենի (109.4%), պտուղ և հատապտուղների (15.8%), բանջարեղենի (120.3 %) և կարտոֆիլի բերքի (170.8%) ծավալների մասով: Ձվի արտադրությունը նախորդ տարվա համեմատ կազմել է 97.7% կամ 102 մլն հատ ձու: Ըստ կանխատեսումների՝ ակնկալվում է, որ մինչև տարեվերջ այս ցուցանիշը ևս կգերակատարվի:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22