Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հանրային քննարկում Գետամեջ համայնքում

Հանրային քննարկում Գետամեջ համայնքում 06.12.2018

Կոտայքի մարզի Գետամեջի համայնքապետարանից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 18-ին՝ ժամը 11-ին տեղի կունենա հանրային քննարկում:  Օրակարգում Գետամեջ համայնքի 1-ին փողոցի 6-րդ փակուղու 6-րդ հողամաս հասցեում պահեստային մասի կառուցման շինարարական աշխատանքների՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման վերաբերյալ հարցն է:  

Իրազեկում Հրազդանի համայնքապետարանից

Իրազեկում Հրազդանի համայնքապետարանից 04.12.2018

Հրազդանի համայնքապետարանի պաշտոնական էջը տեղեկացնում է համայնքի բնակիչներին, որ «ՀԷՑ» ՓԲԸ կողմից շենքերի վնասված մալուխները նորերով են փոխարինվել, որի հետևանքով քաղաքի տարբեր հատվածներում փոսեր ու քանդված մայթեր են առաջացել: «ՀԷՑ»-ի աշխատանքներն ավարտված են: Հաջորդիվ ընկերությունն իրականացրել է ասֆալտապատում թիվ 13 դպրոցի տարածքում:  Ասֆալտապատման աշխատանքները կշարունակվեն` պայմանավորված եղանակային բարենպաստ պայմանների հետ:  

Հանրային լսումների հրավեր Բյուրեղավանի համայնքապետարանից

Հանրային լսումների հրավեր Բյուրեղավանի համայնքապետարանից 03.12.2018

Բյուրեղավանի համայնքապետարանը  շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական բոլոր անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի բոլոր բնակավայրերում 2018 թվականի նոյեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 3-ը կազմակերպվող Բյուրեղավան համայնքի ավագանու «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական տուրքերի 2019 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին», «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքում տեղական վճարների 2019 թվականի...

Գառնիում ներհամայնքային ճանապարհներ են  վերանորոգվում

Գառնիում ներհամայնքային ճանապարհներ են վերանորոգվում 03.12.2018

Գառնիի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում շարունակվում են փողոցների վերանորոգման և բարեկարգման աշխատանքները:  Համայնքի մի շարք փողոցներում իրականացվեցին ասֆալտբետոնե ծածկույթով փոսալցման աշխատանքներ:  Համայնքապետարանը հայտնում է, որ բարեկարգման աշխատանքները կրելու են մշտական բնույթ  

Նոր Գեղիի համայնքապետարանն արտոնություններ կսահմանի հարկ վճարողների համար

Նոր Գեղիի համայնքապետարանն արտոնություններ կսահմանի հարկ վճարողների համար 29.11.2018

 Նոր Գեղիի համայնքապետարանը տեղեկացնում է հարկատուներին, որ համայնքի ղեկավարի նախաձեռնությամբ և ավագանու որոշմամբ մինչև 2018թվականի դեկտեմբերի 20-ը գույքահարկը, հողի հարկը և տույժերի մնացած մասը վճարելու պարագայում կսահմանվեն արտոնություններ ֆիզիկական անձանց տույժերի 50% -ի չափով: 

Ամենաբարձր արդյունավետություն դրսևորած դպրոցների շարքում Կոտայքի մարզը կրկին լավագույնն է

Ամենաբարձր արդյունավետություն դրսևորած դպրոցների շարքում Կոտայքի մարզը կրկին լավագույնն է 27.11.2018

Նոյեմբերի 26-ին Dasaran կրթական կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի ու Արցախի կրթության և գիտության նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի, «Նոր սերնդի դպրոց» հասարակական կազմակերպության և Dasaran կրթական ծրագրի համատեղ իրականացրած «Նոր սերնդի դպրոց 2017-2018» վարկանիշավորման մրցույթի ամփոփման և մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը:  Միջոցառմանը ներկա էին Հայաստանի և Արցախի 1.484 դպրոցների տնօրեններ, փոխտնօրեններ, ուսուցիչներ և այլ հյուրեր:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2026-09-15 12:10:13