Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետն այցելել է ուսումնական հաստատություններ

11.01.2019

Նախարարությունների կողմից պարբերաբար հնչող հորդորները կրթական հաստատություններին՝ ուղղված պահանջվող նորմերին համապատասխան գործունեությանը, առիթ հանդիսացան, որպեսզի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն առանց նախնական պայմանավորվածությունների՝ այցելի, տեսնի ու հասկանա դպրոցներում առկա իրավիճակը, և թե որքանով են դրանք կանոնակարգված:
Մարզպետի դիտարկմամբ, Աբովյանի 8-րդ հիմնական, Ակունքի, Կոտայքի ու Նոր Գյուղի միջնակարգ դպրոցներում պայմանները բավարար են կրթական գործընթացն արդյունավետ կազմակերպելու համար: Ղեկավար կազմերը տիրապետում են իրավիճակին, և ըստ անհրաժեշտության, համագործակցում մարզային իշխանությունների հետ՝ անխափան գործունեությունն ապահովելու համար:
Ակունք համայնքում մարզպետն այցելեց նաև նորակառույց մանկապարտեզ, որտեղ ամբողջական գույքի ձեռքբերման գործընթացն ավարտվել է և շուտով մանկապարտեզի բացման և գործունեության մեկնարկը կտրվի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32