Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Նոր Գեղիի թիվ 2 մանկապարտեզն արդեն ջեռուցվում է

14.01.2019

Նոր Գեղիի համայնքապետարանի նախաձեռնությամբ լուծում է ստացել համայնքին տևական ժամանակ անհանգստացրած և խիստ կարևոր խնդիրներից մեկը. համայնքի թիվ 2 մանկապարտեզն այսուհետ կջեռուցվի:
 Մանկապարտեզի ջեռուցման համակարգի տեղադրման համար Նոր Գեղիի համայնքապետարանը հատկացրել է 2 մլն դրամ, որը կազմել է անհրաժեշտ ծախսերի 75%-ը, մնացած մասը համայնքին են տրամադրել «Լուսակերտի Էլիտ» , «Ագրո Թեք Ինվեստ», «Լուսակերտ» և «ԷՅ. ԴԻ. ԷՄ. ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ֊-ները (շուրջ 600 000 դրամ):
 Կարևորելով յուրաքանչյուր ներդրում ի շահ համայնքի և հասարակության, որը ուղղակիորեն նպաստում է վերջինիս զարգացմանն ու առաջընթացին՝ Նոր Գեղի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Պապյանը թիվ 2 մանկապարտեզում բարեգործների հետ հանդիպման ժամանակ վերջիններիս հանձնել է շնորհակալագրեր:
 Հ. Գ. Ի հավելումն նշենք, որ այսուհետ Նոր Գեղի համայնքի թիվ 1, թիվ 2, թիվ 3 մանկապարտեզ հաճախելու համար երեխաների հերթագրումը կիրականացվի Նոր Գեղիի համայնքապետարանում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57