Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

ՀՀ-ում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ. Առողջապահության նախարարություն. Կոտայքի մարզում ՍՇՎ ցուցանիշը բնորոշ է սեզոնին

09.01.2019

ՀՀ-ում շրջանառում է գրիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակ: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը:
 Նախարարությունից նաև հայտնում են, որ հունվարի 4-ի դրությամբ բուժհաստատություններ դիմած անձանցից 25-ի մոտ նկատվել են գրիպին բնորոշ երևույթներ: Լաբորատոր հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նրանցից 10-ի մոտ առկա է H1N1:
 «Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների hամաձայն` եվրոպական տարածաշրջանի երկրներում շարունակվում է գրիպի և սուր շնչառական վարակների արձանագրումը՝ պայմանավորված նշված հիվանդությունների սեզոնայնությամբ: Lաբորատոր հաստատված գրիպի դեպքերի 99,6%-ը պայմանավորված է գիպի Ա (H1N1 և H3N2 ենթատեսակ) և 1%-ը Բ-տեսակներով: Նույն իրավիճակն է դիտվում տարածաշրջանի երկրներում:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ Հայաստանի Հանրապետությունում սուր շնչառական վարակների և գրիպի առումով իրավիճակն օրինաչափ է, բնորոշ՝ սեզոնին: Ըստ օրական իրականացվող մշտադիտարկման արդյունքների` հունվարի 8-ի դությամբ արձանագրվել է 642 դիմելիություն պոլիկլինիկական կազմակերպություններ: Այսօրվա դրությամբ հանրապետության հիվանդանոցներում հոսպիտալացված է սուր շնչառական վարակներով 597 հիվանդ:
 Արձանագրված դեպքերի 96%-ն արձանագրվել է երեխաների շրջանում: Ինչ վերաբերում է սուր շնչառական վարակներով պայմանավորված շտապ օգնության կանչերին, ապա արձանագրվել է 130 կանչ: Իրականացված լաբորատոր հետազոտությունների արդյունքների համաձայն` հանրապետությունում շրջանառում է գիպի Ա տեսակի H1N1 ենթատեսակը:
 Կոտայքի մարզում սուր շնչառական վարակների ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ նվազել է, սեզոնին բնորոշ է, բռնկումներ չկան:
 Հունվարի 8-ի դրությամբ Կոտայքի մարզի բժշկական կենտրոններում ՍՇՎ ախտորոշմամբ ստացիոնար բուժում են ստանում 25 հիվանդներ, մասնավորապես
• Հրազդանի ԲԿ – մեծահասակներ 1, մանկահասակներ 1
• Չարենցավանի ԲԿ- մեծահասակներ 0, մանկահասակներ 5
• Եղվարդի ԲԿ- մեծահասակներ 0, մանկահասակներ 3
• Աբովյանի ԲԿ- մեծահասակներ 0, մանկահասակներ 15
Հրազդանի բժշկական կենտրոնում 1 հիվանդ բուժվում է «սուր ռեսպիրատոր վարակ» ախտորոշմամբ (ՍՌՎ):
Հաշվի առնեով, որ ձմեռային արձակուրդներից հետո դպրոցներում և մանկապարտեզներում վերսկսվել է ուսումնական գործընթացը, ինչպես նաև հիմք ընդունելով գրիպի և սուր շնչառական վարակների ներկայիս սեզոնային իրավիճակը, և գրիպով չհիվանդանալու համար Առողջապահության նախարարությունը ևս մեկ անգամ հորդորում և հիշեցնում է.
-խուսափե´ք գրիպանման երևույթներով հիվանդների հետ շփումից,
– եթե հիվանդ եք, մնացե´ք տանը, մի՛ հաճախեք աշխատանքի, եթե հիվանդ է ձեր երեխան, թույլ մի տվեք հաճախել դպրոց կամ մանկապարտեզ,
– եթե հիվանդ եք դուք կամ ձեր երեխան, հրավիրեք տեղամասային մանկաբույժին, թերապևտին կամ ընտանեկան բժշկին և մի´ զբաղվեք ինքնաբուժմամբ,
– մի´ օգտագործեք հակաբիոտիկներ և մի՛ տվեք դրանք ձեր երեխաներին առանց բժշկի ցուցումի, քանի որ դրանք ցուցված չեն գրիպի բուժման համար,
– հագնվե´ք և հագցրե՛ք ձեր երեխաներին եղանակին համապատասխան,
– պահպանե´ք և սովորեցրե՛ք ձեր երեխաներին հազի և փռշտալու վարվելակարգը,
– օգտագործե´ք հնարավորինս շատ հեղուկներ,
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22