Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Հայրենագիտական միջոցառում Գետարգելի հիմնական դպրոցում

14.02.2019

Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության, Գետարգելի հիմնական դպրոցի տնօրինության և Կոտայքի Պատմական Միջավայրի Պահպանության մարզային ծառայության պետ Կ.Հակոբյանի և լրագրող, հուշարձանագետ Արամայիս Սեդրակյանի նախաձեռնությամբ փետրվարի 13-ին Գետարգելի հիմնական դպրոցում տեղի ունեցավ հայրենագիտական միջոցառւմ:

Ա. Սեդրակյանը 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտներին ներկայացրեց Կոտայքի մարզի տարածքում գտնվող նշանավոր հուշարձանները, դրանց պահպանման հիմնախնդիրները, ինչպես նաև բուռն քննարկման արժանացավ մի շարք հուշարձանների անմխիթար վիճակը, տարածքը աղբանոցի վերածելու արատավոր սովորույթը և այլ խնդրահարույց հարցեր:

Պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա համագործակցության և հատկապես պատմական հնավայրեր հայրենագիտական արշավների կազմակերպման համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57