Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Տեառնընդառաջի» տոնը մարզի համայնքներում և կրթական հաստատություններում

14.02.2019

«Տեառնընդառաջի» տոնը մեծ շուքով նշվել է Կոտայքի մարզի մի շարք համայնքներում և կրթական հաստատություններում:

Արդեն երկրորդ տարին Եղվարդն այս տոնը նշում է որպես խոշորացված համայնք: Եղվարդի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում կազմակերպված տոնակատարությանը ներկա էին Զովունու, Արագյուղի, Զորավանի, Սարալանջի և Բուժականի վարչական ղեկավարները, նշված բնակավայրերի նորապսակները:

Արարողությունն սկսվեց համայնքի գյուղերի և Եղվարդ քաղաքի նորապսակների օրհնությամբ:

Տեառնընդառաջը մեծ շուքով նշվել է  նաև Նոր Գեղի համայնքում, ինչպես նաև մարզի մի շարք կրթական հաստատություններում՝ Բյուրեղավան խոշորացված համայնքի Ջրաբեր և Նուռնուս բնակավայրերի, Նոր Գյուղի, Գետարգելի դպրոցներում, Չարենցավանի, Լեռնանիստի եկեղեցիների բակերում և մարզի մի շարք այլ համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32