Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Բյուրեղավանի համայնքապետարանն իրազեկում է համայնքի ղեկավարի՝ 2018 թվականի կատարած աշխատանքների և սուբվենցիոն ծրագրերի վերաբերյալ հանրային լսումների անցկացման մասին

18.02.2019

Բյուրեղավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքի բոլոր բնակավայրերում 2019 թվականի հունվարի 29-ից մինչև փետրվարի 20-ը ներառյալ կազմակերպվող Բյուրեղավան համայնքի 2018 թվականի բյուջեի կատարման, 2018 թվականին համայնքի հնգամյա զարգացման ծրագրի և համայնքի 2018 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման, տարեկան հաշվետվությունների վերաբերյալ հանրային քննարկումներին զուգահեռ կիրականացվեն նաև սուբվենցիաներ ստանալու նպատակով ««Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա» փակ բաժնետիրական ընկերության թվային հետազոտությունների սենյակի կառուցման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ» և «Ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգում» ծրագրերի վերաբերյալ հանրային քննարկումներ:

Հաշվետվությունների և ծրագրերի վերաբերյալ առաջարկություններ ու դիտողություններ կարող են գրավոր ներկայացվել Բյուրեղավանի համայնքապետարան կամ ուղարկվել համայնքապետարանի էլեկտրոնային հասցեով (byureghavan@mail.ru):

Լսումները (քննարկումները) անցկացվելու են՝

1) 2019 թվականի փետրվարի 19-ին ժամը 13:00-ին Բյուրեղավան համայնքի Բյուրեղավան բնակավայրում`«Բյուրեղավանի Շառլ Ազնավուրի անվան արվեստի դպրոց» արտադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության շենքում. հասցեն՝ քաղաք Բյուրեղավան, Վազգեն Սարգսյանի փողոց 18/44,

2) 2019 թվականի փետրվարի 20-ին ժամը 12:00-ին Բյուրեղավան համայնքի Նուռնուս բնակավայրում`վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Նուռնուս, գլխավոր փողոց թիվ 15 վարչական շենք,

3)2019 թվականի փետրվարի 20-ին ժամը 14:00-ին Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում`վարչական ղեկավարի նստավայրում. հասցեն՝ գյուղ Ջրաբեր, 1-ին փողոց թիվ 13 վարչական շենք:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար զանգահարել (0222) 6 52 03 հեռախոսահամարով։

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22