Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզը պատրաստվում է համապետական շաբաթօրյակին 27.02.2019
ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի հանձնարարականով հանրապետության տարածքում 2019 թվականի մարտի 23-ին նախատեսվում է անցկացնել համապետական շաբաթօրյակ: Նպատակը ձմռան ամիսներին եղանակային պայմաններից բխած աղբահանության դժվարությունների և որպես դրա հետևանք՝ ձնհալից հետո հանրապետության ողջ տարածքում հնարավար աղտոտվածության վերացումն է: Շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքների նպատակով ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի մոտ 2019 թվականի հունվարի...
Կոտայքի մարզպետարանում այսօր պաշտոնապես բացվեց Փաստաբանների Պալատի Հանրային պաշտպանի գրասենյակ: Սա Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի և ՀՀ Փաստաբանների Պալատի նախագահ Արա Զոհրաբյանի միջև կնքված հուշագրի տրամաբանական շարունակությունն էր, և հենց նրանք էլ իրականացրեցին բացման հանդիսավոր արարողությունը: Հանրային պաշտպանի գրասենյակի Հրազդանի նստավայրի բացմանը ներկա էին նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, գլխավոր քարտուղար Լևոն Պետրոսյանը, մարզպետարանի վարչությունների ղեկավարներ,...

Իրազեկում Վերին Պտղնիի և Քասախի համայնքապետարաններից 27.02.2019
Վերին Պտղնիի և Քասախի համայնքապետարաններից տեղեկանում ենք, որ «Հայաստանի գործատուների հանրապետական միությունը» նախաձեռնել է ծրագիր, որի շրջանակներում ցանկանում է խթանել կարողունակ և գործունյա թոշակառուների և հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածությունը՝ նրանց ներգրավելով միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության մեջ` որպես աշխատողներ: Ծրագրի նպատակն է տարեց և հաշմանդամ անձանց ավելի երկարաժամկետ պահել տարբեր ոլորտներում և երիտասարդների հետ փորձի փոխանակում իրականացնել: Վերին...

Իրազեկում է Գեղաշենի համայնքապետարանը 26.02.2019
Գեղաշենի համայնքապետարանը համայնքի ղեկավարին կից երիտասարդական խորհուրդ ստեղծելու նպատակով փետրվարի 28-ին ժամը 17:00-ին տեղի երիտասարդներին հրավիրում է համայնքապետարան՝ մասնակցելու աշխատակազմի քարտուղարի կողմից անցկացվող նիստին: Օրակարգում` • Ստեղծել երիտասարդական խորհուրդ • Ընտրել նախագահ և քարտուղար • Մշակել համայնքի զարգացմանը նպաստող ծրագրեր:

ՀՀ Կառավարություն-ՏԻՄ համաֆինանսավորմամբ ծրագրեր կիրականացվեն Բյուրեղավան համայնքում 26.02.2019
Այսօր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն աշխատանքային այցով Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Համայնքում կուտակված խնդիրները բազմաթիվ են, որոնց լուծման համար սրտացավ եւ ամենօրյա աշխատանք է պահանջվում: Հանրապետության համայնքների տնտեսական եւ սոցիալական ենթակառուցվածքների զարգացումն առաջիկա տարիներին հանդիսանալու է ՀՀ կառավարության գերակա ուղղություններից մեկը: Այս համատեքստում Կառավարության համաֆինանսավորմամբ կառուցվելու է «Ա.Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային...

Իրավաբանական մասով անհրաժեշտ խորհրդատվությունն այսուհետ կտրամադրվի փաստաբանների կողմից 25.02.2019
Փետրվարի 28-ին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը և մարզպետարանի մի շարք այլ պաշտոնյաներ կիրականացնեն քաղաքացիների հերթական ընդունելությունն՝ ըստ նախապես գրանցված անվանացանկերի և ոլորտային խնդիրների: Նախորդող ամիսներին կայացած ընդունելությունների արդյունքներով՝ իրավաբանական ոլորտին առնչվող բազմաթիվ հարցերում աջակցություն կամ լուծում ստանալու նպատակով Կոտայքի մարզի քաղաքացիները դիմում են հենց մարզպետարան, ուստի ընդգծվել էր անհրաժեշտություն՝ տեղում, ՀՀ օրենսդրությանը համապատասխան՝ գտնել...


