Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

«Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում Կոտայքի մարզպետարանում

05.03.2019

ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից մեկնարկել է Սպառողների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան նվիրված միջոցառումների շաբաթ, որի շրջանակներում Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ «Սննդամթերքի անվտանգությունն ու սպառողի իրավունքների պաշտպանությունը թեմայով» քննարկում մարզի՝ սննդի շղթայում գործունեություն իրականացնող տնտեսվարողների, պատկան մարմինների, ՀԿ-ների մասնակցությամբ:

Քննարկմանը ներկա էին Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ՀՀ Կառավարությանը ենթակա սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գ.Ավետիսյանը, «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բ.Պիպոյանը, ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ներկայացուցիչներ, մարզպետարանի վարչությունների մասնագետներ, ՀՈԱԿ-ների տնօրեններ:

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը, ողջունելով ներկաներին, նշեց, որ սպառողների իրավունքների պաշտպանությամբ պետք է մտահոգ լինի յուրաքանչյուր ոք, և մարզպետարանը պատրաստ է Կոտայքի մարզում աջակցելու սննդի անվտանգության տեսչության աշխատանքներին՝ խթանելով քաղաքացիների իրազեկվածության բարձրացմանը և սպառողների իրավունքների պաշտպանությանը:

Զեկույցով հանդես եկան նաև ՀՀ ԿԵ ՍԱՏՄ ղեկավար Գ Ավետիսյանը և «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ նախագահ Բ.Պիպոյանը:

Ներկայացվեցին սպառողի իրավունքների պաշտպանությանն ուղղված պահանջները, մասնավորապես՝ սննդամթերքի մակնշման, պահման պայմանների ու սանիտարահիգիենիկ նորմերի պահանջները, համապատասխանության գնահատման, ներմուծման և արտահանման ընթացակարգերը, HACCP համակարգի անհրաժեշտությունը, ինչպես նաև գործող նորմատիվ իրավական ակտերն ու դրանց պահանջները, ներառյալ՝ ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգերը:

ՀՀ ԿԵ ՍԱՏՄ սննդամթերքի անվտանգության և որակի տեսչության պետը և մասնագետները խոսեցին նախաձեռնության կարևորության, սպառողների իրավունքների, դրանց իրացման ուղիների մասին, պատասխանեցին սննդամթերքի անվտանգության վերաբերյալ հետաքրքրող հարցերի:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18