Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Շուտով Չարենցավանի հիվանդանոցային և պոլիկլինիկական ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում՝ «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ում

06.03.2019

Կոտայքի մարզում հիմնանորոգված, բարեկարգված և ժամանակակից սարքավորումներով կահավորված բժշկական կենտրոնների առկայությունը Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի համար մարզային խնդիրների լուծման առաջնահերթություններից է՝ բժշկական ծառայությունների պատշաճ մակարդակով կազմակերպման, քաղաքացիների սպասարկման և անհրաժեշտ բժշկական օգնությունն ավելի բարձրակարգ տրամադրելու հրամայականով պայմանավորված:

Այս տեսանկյունից ձեռնարկված գործնական քայլերից հերթականը Կոտայքի մարզի «Չարենցավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիմնական մասնաշենքում դեկտեմբերին մեկնարկած հիմնանորոգման աշխատանքներն են, որոնք այս պահին ընթացքի մեջ են:

Աշխատանքները հիմնականում իրականացվում են բուժ.կենտրոնի սեփական տնտեսված միջոցների հաշվին. այս պահին հիմնանորոգվում է հիմնական մասնաշենքի երկրորդ հարկը՝ մասնակի և երրորդ հարկն ամբողջությամբ:

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Չարենցավանում էր: Մարզպետը շրջել է բժշկական կենտրոնի տարածքում, ծանոթացել հիմնանորոգման աշխատանքների ընթացքին. այց է կատարել առանձին մասնաշենքում գործող պոլիկլինիկա:

Այս պահին արդեն փոխվել են պատուհանները, անցկացվել է ջեռուցման և լուսավորության համակարգ, պատերի հարդարման աշխատանքներ են իրականացվել: Երկրորդ հարկում կգործի պոլիկլինիկայի մանկական, իսկ երրորդում՝ մեծահասակների սպասարկման բաժանմունքը՝ ամբողջությամբ հիմնանորոգված և լիովին կահավորված:

Նախատեսվում է գարնան ավարտին արդեն ունենալ վերջնական բարեկարգված պոլիկլինիկայի հատված, որտեղ կտեղափոխվի գործող պոլիկլինիկան իր ստորաբաժանումներով: Արդյունքում պոլիկլինիկական ու հիվանդանոցային ծառայությունները կմատուցվեն մեկ վայրում երկու տարբեր մուտքերով:

Հիմնանորոգումից հետո նախատեսվում է բարեկարգման աշխատանքներ կատարել նաև բակային հատվածում՝ կանոնակարգելու մեքենանների կայանատեղին, մուտքը, ինչպես նաև շտապօգնության մեքենաների համար սահմանել առանձին մուտքի պայմաններ:

Մարզպետի խոսքով, նախկին պոլիկլինիկայի շենքի հետ կապված՝ այս պահին մի քանի ընկերությունների հետ բանակցություններ են տարվում տեխնոպարկեր, պատանեկան-երիտասարդական,  կրթադաստիարակչական հաստատություններ հիմնելու համար, ուր կմեկտեղվեն բիզնեսն ու կրթությունը:

 


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27