Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Այսօր Կոտայքի մարզի 6 ճամբարներում մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը»

19.06.2019

ՀՀ վարչապետի՝ 2019 թվականի հունիսի 6-ի N 712-Ա որոշման համաձայն, հունիսի 19-ից մեկնարկել է «Դպրոցականների ամառային հանգստի կազմակերպում ծրագիրը»:

Այն կիրականացվի Կոտայքի մարզի 6 ճամբարներում 3 հերթափոխով՝ «Հասմիկ ճամբար» ՍՊԸ, «Լուսաբաց ճամբար» ՍՊԸ, «Արագած ճամբար» ՍՊԸ, «Հեքիաթների կիրճ» ՍՊԸ, «Հանքավանի Խոտոր ջուր առողջարան» ՍՊԸ /Հանքավան/ և «ԼԱՎԱ Աղբյուր» ՍՊԸ /Ծաղկաձոր/:

Առաջին հերթափոխով ճամբար են մեկնել հանրապետության 7-13 տարեկան 1560 դպրոցահասակ երեխաներ:

Կոտայքի մարզից 90 երեխաներ այսօր մեկնել են «Հեքիաթների կիրճ» ճամբար:
Առաջին հերթափոխի ցուցակներում ընդգրկված են բազմազավակ ընտանիքների (4 և ավելի) և ծնողազուրկ երեխաներ:

Կոտայքի մարզպետի համապատասխան որոշմամբ, Մեղրաձոր համայնքի Արտավազ բնակավայրում կգործի միջճամբարային մեկուսարան համապատասխան բժշկական անձնակազմով՝ հանգստացող երեխաների բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ մակարդակով իրականացնելու նպատակով:

Միաժամանակ, հերթափոխերի ընթացքում Կոտայքի մարզպետարանում կգործի թեժ-գիծ ծառայություն՝ 094 193 103 և 0223 2 67 85 հեռախոսահամարներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32