Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Իրազեկում է Ակունքի համայնքապետարանը

Իրազեկում է Ակունքի համայնքապետարանը 14.03.2019

Ակունքի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սկսվել են միջհամայնքային ճանապարհների և բնակավայրերի կենտրոնական փողոցների աղբահանման ու սանիտարական մաքրման աշխատանքները: Միաժամանակ հայտնում է, որ այս պահին կատարվում է համայնքի հողային հաշվեկշռում առկա պետական սեփականություն հանդիսացող արոտավայրերի վարձակալության պայմանագրերի կնքում նոր սակագներով:  

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ. իրազեկում է Վերին Պտղնիի համայնքապետարանը

Գարնանային գյուղատնտեսական աշխատանքներին ընդառաջ. իրազեկում է Վերին Պտղնիի համայնքապետարանը 13.03.2019

Վերին Պտղնիի համայնքապետարանը բնակիչներին հորդորում է գարնանային գյուղատնտեսական նախապատրաստական աշխատանքների ընթացքում նրանց կողմից իրականացվող հողամասերի չոր խոտածածկերի հրկիզման արդյունքում հնարավոր հրդեհների բռնկումներից խուսափելու համար պահպանել զգուշություն՝ զերծ մնալով նաև հարևան այգիներին ու շինություններին վնաս պատճառելուց:  

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրավիրում է հանրային քննարկման 13.03.2019

Շահագրգիռ կազմակերպությունների և անհատների հետ քննարկման կներկայացվի «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը»: Նախարարության համար սկզբունքային է առանցքային, կարևոր նախաձեռնությունների, ծրագրերի և փաստաթղթերի հանրային քննարկումը՝ անգամ նախագծման փուլում: Սա նման ձևաչափով անցկացվող հանդիպումներից առաջինն է լինելու: Նախարարությունը հրավիրում է մտահոգ բոլոր...

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների

Բյուրեղավանի համայնքապետարանը հրավիրում է հանրային լսումների 13.03.2019

Բյուրեղավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու Բյուրեղավան համայնքի Ջրաբեր բնակավայրում 2019 թվականի մարտի 12-ից մինչև մարտի 29-ը ներառյալ կազմակերպվող «Կապելո Բիանկո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Ջրաբեր գյուղի 07-055-0212-0091 ծածկագրով գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողը արդյունաբերության,...

Կոտայքում ադամանդագործության ոլորտում խոշոր ներդրումներ են կատարվում.Կոտայքի մարզպետը «ԷՅ  ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերությունում էր

Կոտայքում ադամանդագործության ոլորտում խոշոր ներդրումներ են կատարվում.Կոտայքի մարզպետը «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ընկերությունում էր 12.03.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով ադամանդի վերամշակման «ԷՅ ԴԻ ԷՄ ԴԱՅՄՈՆԴՍ» ՍՊԸ Աբովյանի արտադրամասում էր: Արաբական Միացյալ Էմիրություններում 2014 թվականից գործունեություն ծավալող  ընկերությունը Հայաստանում արտադրությունը սկսել է 2017 թվականից, իսկ 2018 թ.-ից խոշոր ներդումներ է իրականացնում Կոտայքի մարզում: Արտադրամասում այս պահին աշխատում են շուրջ 90 աշխատակիցներ, սակայն Աբովյանի նախկին «Սիրիուս» գործարանի մասնաշենքերից մեկում՝...

Կոտայքի մարզից 69 ծրագրային հայտեր են ներկայացվել՝2019 թվականի սուբվենցիաներով համաֆինանսավորվելու նպատակով

Կոտայքի մարզից 69 ծրագրային հայտեր են ներկայացվել՝2019 թվականի սուբվենցիաներով համաֆինանսավորվելու նպատակով 12.03.2019

Կոտայքի մարզի համայնքների ենթակառուցվածքների զարգացման ու սոցիալական նշանակության ծրագրերի իրականացման համար Կոտայքի մարզպետարանը ՀՀ ՏԿԶՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել 69 ծրագրային հայտեր ՀՀ պետական բյուջեից սուբվենցիաների միջոցով համաֆինանսավորվելու նպատակով: Սուբվենցիաներով համաֆինանսավորման առավելագույն ծրագրեր են ներկայացրել Հրազդան, Եղվարդ, Ծաղկաձոր, Ակունք, Քասախ, Ջրվեժ համայնքները։ Ծրագրերում ներառված են շուրջ 32  համայնքներ՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-01-09 14:01:47