Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի համայնքները պատրաստվում են համապետական շաբաթօրյակին

07.06.2019

Վաղը՝ հունիսի 8-ին, համապետական շաբաթօրյակի շրջանակներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն մարզային և համայնքային ճանապարհների եզրերին, պատմամշակութային հուշարձաների հարակից տարածքներում, համայնքների բանուկ փողոցներում, զբոսայգիներում, պուրակներում և այլն:

Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրաված են նաև մարզի ուսումնական և առողջապահական հաստատությունները:

Ուստի, բոլորին ևս մեկ անգամ կոչ ենք անում միանալ շաբաթօրյակին՝ միասին մաքրելու և բարեկարգելու մեր համայնքները:

Հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի վերաբերյալ ցանկացած հարցով կարող եք զանգահարել Կոտայքի մարզպետարանի Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության թեժ գծի հեռախոսահամարին՝ 0223 2 13 73 կամ 093 21 55 77 հեռախոսահամարին՝  վարչության պետի տեղակալ Կամո Թումոյանին (պատասխանատու անձ):

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00