Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Արամուսի համայնքապետարանը հանրային լսումների է հրավիրում բազալտի հանքավայրի շահագործման վերաբերյալ

Արամուսի համայնքապետարանը հանրային լսումների է հրավիրում բազալտի հանքավայրի շահագործման վերաբերյալ 21.01.2019

2019 թվականի հունվարի 24-ին ժամը 12:00-ին Արամուսի համայնքապետարանում տեղի կունենա հանրային լսում՝ Արամուսի բազալտի հանքավայրի շահագործման ծրագրի վերաբերյալ:  Հանքավայրը շահագործելու հայտ է ներկայացրել «Էյ Էմ Թի» ՍՊԸ-ն:  Համայնքապետարանից տեղեկացնում են, որ հանրային լսումների մեկ փուլ արդեն տեղի է ունեցել:  Հանրային լսումների երկրորդ փուլում քննարկվելու է Արամուսի բազալտի հանքավայրի «Էյ Էմ Թի» տեղամասի արդյունահանման նախնական գնահատման հայտը:...

Լուծարումից «փրկված» դպրոցի տանիքը կնորոգվի, կկառուցվի խաղահրապարակ

Լուծարումից «փրկված» դպրոցի տանիքը կնորոգվի, կկառուցվի խաղահրապարակ 21.01.2019

Կոտայքի մարզի Արտավազ համայնքի Փյունիկի դպրոցին այլևս չի սպառնում փակվելու վտանգը: Ավելին՝ այստեղ մարզպետարանի հատկացումներով նախատեսվում են տանիքի վերանորոգման և խաղահրապարակի կառուցման լայնածավալ աշխատանքներ:  ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի N1039-Ա որոշման 1-ին և 5-րդ կետերով նախատեսվել էր «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող՝...

Աբովյանի  Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգ կտեղադրվի

Աբովյանի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգ կտեղադրվի 21.01.2019

ՀՀ ՏԿԶՆ աջակցությամբ նախատեսվում է Աբովյան քաղաքի Հանրապետության պողոտայի երկրորդ հատվածում ջրահեռացման համակարգի անցկացման ծրագիր իրականացնել:  Աբովյանի համայնքապետարանից տեղեկացնում են, որ պայմանագրի կնքման փուլում են գտնվում, որից հետո միայն պարզ կդառնա պետական բյուջեի ու համայնքի ֆինանսավորման չափը:  Ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու է ջրահեռացման համակարգ՝ անձրևաջրերի հոսքը կառավարելու համար:  Հանրապետության պողոտայի առաջին հատվածի ջրահեռացման համակարգը...

Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է պատվաստումների անցկացման մասին

Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է պատվաստումների անցկացման մասին 18.01.2019

Ռ. Հարությունյանի անվան Աբովյանի բժշկական կենտրոնը տեղեկացնում է, որ հաշվի առնելով Սուր Շնչառական Վիրուսների բարձր մակարդակի տարածվածությունը՝ կենտրոնում իրականացվում են անվճար պատվաստումներ գրիպի դեմ. դրանք ըստ ցանկության են:  Բժշկական կենտրոնը հորդորում է առաջին իսկ ախտանշանների դեպքում դիմել բժշկին՝ ըստ բնակության վայրի, և չսպասել հիվանդության բարդացմանը կամ խորացմանը:  Միաժամանակ խորհուրդ է տալիս նախքան հիվանդանալը կիրառել կանխարգելիչ միջոցառումներ` կրել բժշկական դիմակներ,...

Միջհամայնքային և ներմարզային երթուղիներն ուսումնասիրելու նպատակով մարզպետարանում աշխատանքային խումբ է ձևավորվել

Միջհամայնքային և ներմարզային երթուղիներն ուսումնասիրելու նպատակով մարզպետարանում աշխատանքային խումբ է ձևավորվել 18.01.2019

Մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հանձնարարականով մարզպետարանում այս պահին ձևավորվել է աշխատանքային խումբ՝ միջհամայնքային և ներմարզային երթուղիները ուսումնասիրելու, երթուղիների քարտեզը պատրաստելու, հնարավոր փոփոխություններն ու ակնկալվող նոր իրավիճակն առավել տեսանելի ձևով քննարկելու նպատակով:  Մատնանշելով քաղաքացիներից ստացված բազմաթիվ դժգոհությունները՝ մարզպետն ընդգծել է, որ տեղային ու ժամանակավոր լուծումներն անարդյունավետ են, քանի դեռ չկա համակարգային մոտեցում, քանզի մեկ համայնքում խնդիրը...

Նոր Գեղիում տեղադրված լեդ լամպերը հնարավորություն կտան ավելի քան 4 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը

Նոր Գեղիում տեղադրված լեդ լամպերը հնարավորություն կտան ավելի քան 4 անգամ նվազեցնել էլեկտրաէներգիայի ծախսը 18.01.2019

Էներգախնայող լեդ լամպեր արտադրող հայկական «Լեդ Կրիստալ» ՍՊԸ տնօրինությունը վերջերս նախաձեռնությամբ էր հանդես եկել՝ Կոտայքի մարզի համայնքներից մեկում իրականացնելու էներգախնայողությանն ուղղված փորձարարական ծրագիր:  Մարզպետի առաջարկով՝ «Լեդ Կրիստալ» ՍՊԸ և Նոր Գեղի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Վարդան Պապյանի միջև համաձայնություն է ձեռք բերվել լեդ լամպեր տեղադրել համայնքի կենտրոնական փողոցներից մեկում:  Ընկերության կողմից այսօր համայնքի Ֆ.Թևոսյանի անվան...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57