Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզից ևս մեկ սուբվենցիոն ծրագիր հավանության է արժանացել

01.07.2019

ՀՀ վարչապետի 2019 թվականի մարտի 19-ի թիվ 278-Ա որոշմամբ հաստատված ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի 26․06․2019 թ․ կայացած 6-րդ նիստի քննարկվել է Հանրապետության 33 համայնքներից ներկայացված 41 սուբվենցիոն ծրագրային հայտ։ Քննարկման արդյունքներով հավանության է արժանացել 39 ծրագրային հայտ՝ ընդհանուր 1,627 մլրդ դրամ արժեքով։ ՀՀ պետական բյուջեից նշված ծրագրերի համաֆինանսավորման չափը կազմում է 822 մլն դրամ։

Կոտայքի մարզից հավանության է արժանացել ևս մեկ ծրագրային հայտ, որով նախատեսվում է Բյուրեղավանում ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում իրականացնել:

Այդ ծրագրով առաջին անգամ կիրականացվի փախստականների թաղամասի և բակային տարածքների  ամբողջական ասֆալտապատում:

Այս պահին Կոտայքի մարզից ներկայացված շուրջ 70 ծրագրերից հաստատվել են 38-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22