Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը

01.07.2019

Կոտայքի մարզպետարանում տեղի ուենցավ մարզային զորակոչային հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր Կոտայքի մարզպետ, զորակոչային հանձաժաղովի նախագահ Ռոմանոս Պետրոսյանը:

Նիստին մասնակցում էին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, գնդապետ Դ. Սարգսյանը, Կոտայքի ռազմական ոստիկանության Աբովյանի բաժնի պետ, գնդապետ Հ.Շերոյանը, Կոտայքի մարզի զիվորական կոմիսար, գնդապետ Հ.Հովհաննիսյանը, Կոտայքի մարզպետարանի համապատասխան ոլորտը կարգավորող ստորաբաժանումների ներկայացուցիչներ:

Զորակոչային հանձնաժողովի նիստի օրակարգում 2018 թվականի ձմեռային զորակոչի արդյունքների ամփոփման և 2019 թվականի ամառային զորակոչի նախապատրաստման ու անցկացման, ինչպես նաև զորակոչի ընթացքում զինապարտների կցագրման, զորակոչի և վարժական հավաքի կանչելու ժամանակ բժշկական զննում իրականացնող Կոտայքի մարզի զինվորական կոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի աշխատանքի կանոնակարգման վերաբերյալ հարցերն էին:

Երկրորդ հարցի վերաբերյալ, մարզպետն առաջարկեց կանոնակարգել զինվորական կոմիսարիատին կից բժշկական հանձնաժողովի աշխատանքային գրաֆիկը, ինչին ի պատասխան, զիվորական կոմիսարը նշեց, որ օգոստոսի առաջին տասնօրյակում այդ ուղղությամբ կիրականացվեն համատեղ աշխատանքներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22