Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզը նախապատրաստվում է շաբաթօրյակին 05.06.2019
Կոտայքի մարզի համայնքներն ակտիվ ներգրավված են հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներում: Բոլորին կոչ ենք անում դուրս գալ և մասնակիցը դառնալ հարազատ երկրի, մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրման և բարեկարգման աշխատանքներին: Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ոռոգման շրջանով պայմանավորված՝ այս շաբաթօրյակին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սելավատարները կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներին՝ հնարավոր հեղեղումներից...

Կոտայքի մարզում ծնվել է 156 երեխա 05.06.2019
2019 թվականի մայիս ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 156 ծնունդ ՝ 80 տղա և 76 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 7 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 61 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 68 ծնունդ

Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 106 դիմորդներ այսօր միասնական քննություն են հանձնում 04.06.2019
Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս մասին տեղեկանում ենք Գնահատման եւ թեստավորման կենտրոնից։ Այսօր շրջանավարտ-դիմորդները հանձնում են քննություն աշխարհագրություն, կենսաբանություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից: Աշխարհագրություն առարկայից քննություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 եւ կենսաբանություն՝ 1145 հոգի: Ինչպես հայտնում է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և...

Կոտայքի մարզը նախապատրաստվում է շաբաթօրյակին 04.06.2019
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության նախաձեռնությամբ «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակներում հունիսի 8-ին կանցկացվի համապետական հերթական շաբաթօրյակը: Այս պահին Կոտայքի մարզի համայնքներում նախապատրաստական աշխատանքներն ընթացքի մեջ են: Մարզի համայնքները տեղեկատվական աղբյուրներով ակտիվ իրազեկում են շաբաթօրյակի իրականացման վայրի մասին: Համապետական շաբաթօրյակին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համայնքապետարաններ: Հոսւնիսի 8-ին...
Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը ներկա է գտնվել մայիսի 31-ից հունիսի 3-ը Ծաղկաձոր քաղաքի «Մուլտի Ռեստ Հաուս» հյուրանոցային համալիրում անցկացվող ամենամյա դարձած «Եվրասիական տնտեսական միություն՝ Հայաստան-համագործակցություն» հոբելյանական հինգերորդ բիզնես համաժողովին: Այն անց է կացրել ՀՀ Առևտրաարդյունաբերական պալատը ՀՀ կառավարության և Եվրասիական Տնտեսական Հանձնաժողովի աջակցությամբ: Համաժողովի ընթացքում ներկայացվել են Եվրասիական տնտեսական միության երկրների...
Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման» վարկային ծրագրի վերաբերյալ հերթական քննարկումը Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանի, Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության տարածքային ենթակառուցվածքների զարգացման վարչության պետ Նարինե Ավետյանի, Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի քաղաքային համայնքների ղեկավարների մասնակցությամբ: ՏԿԵՆ տարածքային ենթակառուցվածքների զարգացման...


