Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քաղաքացիների դժգոհությունը հարուցող ևս մեկ խնդիր լուծում է ստանում

12.06.2019

Մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառող և վերջիններիս արդարացի դժգոհությունը երկար տարիներ հարուցող խնդիրը վերջապես հանգուցալուծվում է:

Ականաջալուր լինելով մարզի (և ոչ միայն) բնակիչների բազմաթիվ դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործուն միջամտությամբ Նոր Գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի տարածքում վերջապես երթևեկությունը կբեռնաթափվի:

Կոտայքի մարզպետի և Ակունքի համայնքապետի սերտ փոխգործակցության արդյունքում համայնքապետարանը 15 տարի ժամկետով 1860 ք/մ հողատարածք անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել է ՀՀ ոստիկանությանը՝ ավտոկանայանատեղի կառուցելու, ճանապարհահատվածը նորոգելու, բարեկարգելու և նշված կենտրոնական ճանապարհահատվածում երթևեկությունը կանոնակարգելու նպատակով:

Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ ևս 700 ք/մ հողատարածք (դեպի Կոտայքի քննական բաժանմունքի տարածք մտնող) տրամադրել է Գյուղնախարարության ենթակայության ներքո գտնվող «Սննդի անվտանգության փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ը:

Կոտայքի մարզպետի խոսքով, մեր քաղաքացիներն արժանի են սպասարկվելու պատշաճ պայմաններում և պետք է անել հնարավորը այդ պայմաններն ապահովելու ուղղությամբ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27