Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները Կոտայքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են

13.06.2019

Վերջին շրջանում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի բնակիչներից շարունակաբար դիմում են մարզպետարան՝ բարձրաձայնելով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման ոչ կանոնակարգված աշխատանքներից:

Քաղաքացիները դժգոհում են ջրամատակարարման պարբերական անջատումներից և գրաֆիկի վերաբերյալ անտեղյակությունից:

Կոտայքի մարզպետի խորհրդական Ռոստամ Մկրտչյանն այցելել է «Վեոլիա Ջուր» ընկերության Աբովյանի տեղամաս՝ քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդրի վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից տրամադրել են տեղամասի կողմից սպասարկվող Աբովյան համայնքի և Աբովյանի տարածաշրջանի բնակավայրերի ջրամատակարարման գրաֆիկը, ինչն էլ հրապարակում ենք, որպեսզի մեր քաղաքացիներն առավելագույնս տեղեկացված լինեն:

«Վեոլիա Ջուր» ընկերությունից նաև հայտնում են, որ շարունակական ջրանջատումների պատճառ է  հանդիսանում բնակիչների կողմից ոռոգման ջրի անխնա օգտագործումը, ինչն էլ հաճախ հանգեցնում է ջրանջատումների:

Կո՛չ ենք անում բնակիչներին, խնայողաբար օգտվել ջրային պաշարներից:

Ձեզ ենք տրամադրում նաև «Վեոլիա Ջուր» ընկերության Թեժ գծի հեռախոսահամարը՝ 1-85, 011-300-185, 0 800 00 185:

Միաժամանակ հայտնում ենք, որ մեր քաղաքացիների կողմից բարձրաձայնված օբյեկտիվ ցանկացած դժգոհություն Կոտայքի մարզպետարանի և մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի ուշադրության կենտրոնում է:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18