Նորություններ
Լրահոս

Քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդիրները Կոտայքի մարզպետարանի ուշադրության կենտրոնում են 13.06.2019
Վերջին շրջանում Կոտայքի մարզի Աբովյան համայնքի բնակիչներից շարունակաբար դիմում են մարզպետարան՝ բարձրաձայնելով «Վեոլիա ջուր» ընկերության կողմից ջրամատակարարման ոչ կանոնակարգված աշխատանքներից: Քաղաքացիները դժգոհում են ջրամատակարարման պարբերական անջատումներից և գրաֆիկի վերաբերյալ անտեղյակությունից: Կոտայքի մարզպետի խորհրդական Ռոստամ Մկրտչյանն այցելել է «Վեոլիա Ջուր» ընկերության Աբովյանի տեղամաս՝ քաղաքացիների կողմից բարձրաձայնված խնդրի վերաբերյալ պարզաբանում...

Քաղաքացիների դժգոհությունը հարուցող ևս մեկ խնդիր լուծում է ստանում 12.06.2019
Մեր քաղաքացիներին անհանգստություն պատճառող և վերջիններիս արդարացի դժգոհությունը երկար տարիներ հարուցող խնդիրը վերջապես հանգուցալուծվում է: Ականաջալուր լինելով մարզի (և ոչ միայն) բնակիչների բազմաթիվ դժգոհություններին՝ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի գործուն միջամտությամբ Նոր Գյուղի վարչական տարածքում գտնվող ՀՀ Ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության Կոտայքի հաշվառման քննական բաժանմունքի տարածքում վերջապես երթևեկությունը կբեռնաթափվի: Կոտայքի մարզպետի և...

Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 97 դիմորդ այսօր քննություն է հանձնել ֆիզիկա առարկայից 11.06.2019
Հայաստանի 14 քննական կենտրոններում հունիսի 11-ին մեկնարկել են ֆիզիկա առարկայի միասնական քննությունները: Ֆիզիկա առարկայից քննություն է հանձնել 1332 շրջանավարտ: Քննության ավարտից մոտ մեկ ժամ անց թեստերի ճիշտ պատասխանները հրապարակվել են ԳԹԿ-ի կայքում, իսկ շրջանավարտների գնահատականները կհրապարակվեն 5 օրից: Կոտայքի մարզի Չարենցավանի Մեսրոպ Մաշտոցի անվան ավագ դպրոցում տեղակայված քննական կենտրոնում այսօր ֆիզիկա առարկայից քննություն է հանձնել մարզի հանրակրթական դպրոցների 97 դիմորդ:...

Կոտայքի մարզպետը շնորհավորել է ՏԻՄ ընտրությունների արդյունքում ընտրված համայնքների ղեկավարներին 11.06.2019
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը շնորհավորել է բոլոր ընտրված և վերընտրված գործիչներին, իսկ Կոտայքի մարզի բոլոր քաղաքացիներին կոչ է արել դրսևորել պահանջատիրության և բարձր քաղաքացիական իրավագիտակցության վարք և ավագանու ինստիտուտի մանդատով իրականացնել հանրային վերահսկողություն և հետևողականություն համայնքների ղեկավարների` բացառապես ՀՀ Սահմանադրության և օրենսդրության շրջանակներում գործունեության նկատմամբ` հանուն Հայաստանի Հանրապետության և նրա Քաղաքացու։ Կոտայքի մարզում ընտրված և վերընտրված...

Ղազախստանի դեսպանությունը նախատեսում է Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզերում հիմնել հյուպատոսություններ 11.06.2019
Ղազախստանի դեսպանությունը նախատեսում է Կոտայքի եւ Վայոց Ձորի մարզերում հիմնել հյուպատոսություններ: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պատգամավոր Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան էջից: Պատգամավորը հայտնել է, որ այս մասին քննարկվել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիմուր Ուրազաեւի հետ հանդիպման ընթացքում: Պարոն Ուրազաեւը, բարձր գնահատելով երկու երկրների միջեւ առկա հարաբերությունները, վստահեցրել է, որ Ղազախստանը շահագրգռված է խորացնելու Հայաստանի հետ արդյունավետ...

Արզնի համայնքում հիմնանորոգվում է մշակույթի տունը 10.06.2019
Կոտայքի մարզի Արզնի համայնքի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով կազմակերպված «ԱՐԶՆԻՀ-ԳՀԱՇՁԲ-2019/1 ՄՏ» ծածկագրով գնման ընթացակարգի արդյունքում 2019 թվականի ապրիլի 30-ին «ՋԱՏԵԳ» ՍՊԸ -ի հետ կնքված պայմանագրի հիման վրա աշխատանքները մեկնարկել են: Արզնիի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ արդյունքում Արզնի համայնքում կգործի անհրաժեշտ գույքով, գրադարանով, բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման, կրթական գործունեության այլ...