Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Թեղենիքում ճանապարհներ են բարեկարգվել

25.07.2019

Մարզպետարան - համայնքապետարան համագործակցության արդյունքում օրեր առաջ Կոտայքի մարզպետարանի կողմից Թեղենիք համայնքին հատկացված ասֆալտի ֆրեզը համայնքապետարանը օգտագործել է Թեղենիքի երեք ճանապարհների ասֆալտապատման և որոշ ճանապարհների փոսալցման համար:

Թեղենիքի համայնքապետարանից հայտնում են, որ ներհամայնքային ևս մեկ՝ առավել անբարեկարգ ճանապարհահատվածի ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելու համար սուբվենցիոն հայտ էր ներկայացվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն և հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից այն հաստատվել է:

Այս պահին համայնքապետարանի կողմից մրցույթ է հայտարարվել և այդ ճանապարհի ասֆալտապատումն առաջիկայում կիրականացվի սուբվենցիայի շրջանակներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00