Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետն աշխատանքային այցով Բյուրեղավան համայնքում էր

25.07.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր աշխատանքային այցով Բյուրեղավան խոշորացված համայնքում էր: Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղեկալ Գևորգ Լոռեցյանի հետ  և Բյուրեղավան համայնքի ղեկավար Հակոբ Բալասյանի ուղեկցությամբ մարզպետը նախ այցելել է Բյուրեղավան համայնքի մանկապատանեկան մարզադպրոց, որտեղ ձյուդո, սամբո, ազատ ոճի ըմբշամարտ, բռնցքամարտ սպորտաձևերով մարզվում են 6-16 տարեկան շուրջ 365 մարզիկներ:

Մարզպետը պատասխանատուների հետ զրուցել է ծրագրերի ու խնդիրների մասին:

Նշենք, որ մարզադպրոցի հարևանությամբ գործող Ս.Վարդանյանի անվան ավագ դպրոցի տարածքին կից (նախկին թիվ 3 դպրոց) չօգտագործվող մի հատված պլանավորված է տեղափոխել մարզադպրոցի հաշվեկշիռ , իսկ արդեն 2020 թվականի պետական բյուջեով կդիտարկվի մարզադպրոցի՝ մարզական գույքով զինելու տարբերակով շենքի հիմնանորոգում:

Հաջորդիվ մարզպետն այցելել է Անդրանիկ Պետրոսյանի անվան Բյուրեղավանի քաղաքային պոլիկլինիկա, որի առաջին հարկում 2019 թվականի կառավարության սուբվենցիոն ծրագրով իրականացվել են թվային հետազոտության սենյակի կառուցման և սանհանգույցների վերանորոգման աշխատանքներ:

Մարզպետը շրջել է տարածքում, ծանոթացել կատարված աշխատանքներին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32