Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետն անցկացրել է հերթական գործակարգավարական խորհրդակցություն 20.11.2023
Հերթական աշխատանքային երկուշաբթին ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմում մեկնարկել է խորհրդակցությամբ բոլոր ստորաբաժանումների ղեկավարների և ոլորտային պատասխանատուների մասնակցությամբ: Օրակարգում շարունակում են մնալ Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների տեղավորման, նրանց կեցության և զբաղվածության հետ կապված հարցերը: Քննարկվել են կառավարության սուբվենցիոն ծրագրերը, մասնավորապես, 2024 թվականի ծրագրային հայտերի ներկայացման գործընթացի հետ կապված աշխատանքների ընթացքը:...

Ջրվեժում և Ակունքում ենթակառուցվածքներ են զարգանում 19.11.2023
Կառավարության 2023 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի երեք բնակավայրերում՝ Ջրվեժում, Ձորաղբյուրում և Զովքում իրականացվել են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ։ Բարեկարգվել են թվով 14 փողոցներ՝ ընդհանուր 3,3 կմ երկարությամբ, 19695,5քմ ընդհանուր մակերեսով։ Ծրագրի արժեքը 128 888 268 ՀՀ դրամ է, որից 35 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 65 %-ը` համայնքի ներդրումը: Ջրվեժ համայնքում 2023 թվականին...

Կառավարության սուբվենցիոն ծրագրերով Հրազդանում լայնածավալ շինարարական աշխատանքներ են իրականացվել 18.11.2023
Կոտայքի մարզկենտրոն Հրազդանում կառավարության 2022 և 2023 թթ. սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքի սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր են իրականացվում: Այս պահին ավարտական փուլում է գտնվում 2022 թվականի սուբվենցիոն ծրագրով իրականացվող Լեռնանիստ բնակավայրի խմելու ջրի ջրամատակարարման համակարգի կառուցման ծրագիրը: Ծրագիրը շատ կարևոր է այն առումով, որ այստեղ տարիներ շարունակ բնակիչների համար խմելու ջուրը խնդիր է եղել. որպես խմելու ջուր օգտվել են...

2023 թվականին Ծաղկաձորում 8 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել 18.11.2023
2023 թվականին համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված կառավարության 8 սուբվենցիոն ծրագիր է հաստատվել Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում: 95 000 000 դրամ արժողությամբ սուբվենցիոն ծրագրի շրջանակում կառավարության և համայնքի համատեղ` 35% / 65% ֆինանսավորմամբ Ծաղկաձորի Մհեր Մկրտչյան և Չարենցի փողոցներում իրականացվում են հենապատերի վերակառուցման աշխատանքներ: Ավարտը նախատեսված է 2024 թվականի փետրվարին: Հենապատերի վերակառուցման ծրագիր է իրականացվում նաև Ծաղկաձորի Վ....

ԼՂ-ից տեղահանված մեր հայրենակիցները Կոտայքի մարզպետի աշխատակազմի ուշադրության կենտրոնում են 17.11.2023
Լեռնային Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զբաղվածության և առողջապահական խնդիրները ևս գտնվում են ՀՀ Կոտայքի մարզպետի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ոլորտի հարցերի վարչության ուշադրության կենտրոնում: Նշենք, որ մինչ օրս մարզի առողջապահական հաստատություններում աշխատանքի են տեղավորվել 6 ավագ և 9 միջին օղակի բուժաշխատողներ: Տեղահանված հղի կանայք սահմանված ընթացակարգերով հաշվառվել և հաշվառվում են մարզի ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում: ...

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ և մարզպետների մասնակցությամբ տեղի ունեցած հերթական խորհրդակցությանը։ Օրակարգային առաջին հարցով անդրադարձ է կատարվել Կառավարության ծրագրով նախատեսված 300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու միջոցառման շրջանակներում իրականացվող աշխատանքներին։ Նախարարը հանձնարարել է սեղմ ժամկետում, համագործակցելով գործընկեր գերատեսչությունների հետ,...