Նորություններ
Լրահոս
Կոտայքի մարզում ավարտվել է «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլը
04.04.2025
Կոտայքի մարզում ավարտվել են «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի համայնքային փուլի խաղերը, որին հետևել է նաև ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
Խաղերին մասնակցել են Չարենցավանի, Հրազդանի, Աբովյանի և Եղվարդի դպրոցների հավաքական թիմերը:
Համառ պայքարի արդյունքում մրցանակային տեղեր զբաղեցրած թիմերը ստացել են հավաստագրեր և իրավունք մասնակցելու ապրիլի 10-ին Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մարզադպրոցում կայանալիք մարզային փուլին:
Հաջողություններ ենք մաղթում մեր բոլոր մասնակիցներին առաջիկա խաղերի ընթացքում:


