Նորություններ
Լրահոս

Հիմնանորոգվում է Կարենիսի դպրոցի՝ նախակրթարանի հատվածի տանիքը 14.08.2019
Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված էր /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Կոտայքի մարզի Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում: Այս պահին Կարենիս համայնքի դպրոցի՝ նախակրթարանի համար նախատեսված հատվածում համայնքապետարանի կողմից իրականացվում են տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:...

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ Ողջաբերդ համայնքի սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատող միջկառավարական աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խմբում ներգրավված են Կոտայքի մարզպետարանը, ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն ու ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեն: Հարցին հնարավորինս օբյեկտիվ լուծում տալու նպատակով առաջիկայում ԱԻՆ- ի կողմից Ողջաբերդ համայնքում կիրականացվի շենքերի և շինությունների վթարայնության ամբողջական և համալիր գնահատում և սահմանված կարգով...

Երթևեկությունը կանոնակարգելու նպատակով Ակունքում ճանապարհային նշաններ են տեղադրվել 14.08.2019
Ակունքի համայնքապետարանից հայտնում են, որ համայնքի գլխավոր ճանապարհին երթևեկությունը կանոնակարգելու նպատակով ճանապարհային նշաններ են տեղադրվել: Կոտայք-Կապուտան-Ակունք խաչմերուկի Կոտայք-Ակունք հատվածը այսուհետ «Գլխավոր ճանապարհ» է համարվում նախկին Կոտայք-Կապուտանի փոխարեն, ուստի Ակունքի համայնքապետարանը հորդորում է վարորդներին զգույշ լինել տվյալ հատվածում երթևեկելիս:

Առինջ համայնքում կապիտալ ասֆալտապատվում են ճանապարհներ 13.08.2019
Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Առինջ համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ: Սուբվենցիայի շրջանակներում կապիտալ նորոգվելու են համայնքի կենտրոնական և երկրորդական (1-ին, 3-րդ փողոցի 1-ին փակուղի, 3-րդ փողոցի 1-ին փակուղու միացումը 1-ին փողոցին, Ա. Մնացականյան, 7-րդ, 11-րդ, 12-րդ, 14-րդ, 15-րդ, 25-րդ և 27-րդ) փողոցները: Այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում 25-րդ և 27-րդ փողոցներում: Պայմանագրի արժեքը 137. 514. 995 դրամ...

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ 2019 թվականի օգոստոսի 17-ին, ժամը 10:00-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում մեկնարկելու է «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովը: Համաժողովին ներկա կգտնվեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա...

Լեռնանիստցի պատանի երգիչները մրցանակներով են վերադարձել միջազգային փառատոնից 13.08.2019
Օրերս Վրաստանի Հանրապետության Քոբուլեթի քաղաքում կայացած «Նարնջագույն Քոբուլեթի» միջազգային մրցույթ-փառատոնին մասնակցել ու տարբեր մրցանակներ են ստացել Լեռնանիստ համայնքի պատանի երգիչները: ժողովրդական երգի խմբակի կազմում ընդգրկված են եղել 5 դպրոցականներ: Պատանի լեռնանիստցիներ Լիլիթ Սահակյանը, Կամո Հարությունյանը և Գոհար Մեհրաբյանը զբաղեցրել են մրցույթի առաջին պատվավոր հորիզոնականը, իսկ Աիդա Սահակյանն ու Եվա Մեհրաբյանն արժանացել են «Գրան Պրի» մրցանակի։ Երգի...