Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթի մարզային փուլի մրցանակակիր ընտանիքների պարգևատրման արարողությունը

24.09.2019

  Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթի մարզային փուլի 11 մրցանակակիր ընտանիքների պարգևատրման արարողությունը:

 Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի մարզադաշտում մեկնարկել էր «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցում էին մարզի տարբեր համայնքներից 18 ընտանիք. Բյուրեղավանից՝ 2, Հրազդանից՝ 6, Նոր Հաճնից՝ 7, Չարենցավանից՝ 1, Քաղսիից՝ 1, Մրգաշենից՝ 1:

 Մրցույթը բաղկացած էր 5 մարզական խաղից և իրականացվում էր 4 տարիքային խմբերում:

 Այսօր մարզային փուլում 1-3 մրցանակային տեղերը զբաղեցրած 11 ընտանիքներին պարգևատրեց ԿԳՄՍՆ մասսայական սպորտի և ֆիզիկական դաստիարակության վարչության պետ Սուրեն Պռազյանը՝ հանձնելով պատվոգրեր և դրամական պարգև (1-ին տեղ՝ 150. 000 դրամ, 2-րդ տեղ՝ 130.000 դրամ, 3-րդ տեղ՝ 100.000 դրամ ):

 1-ին տեղ զբաղեցրած 4 ընտանիքները կպայքարեն արդեն հանրապետական փուլում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 5-6-ը՝ Ծաղկաձորում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 09:38:18