Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Քանաքեռավանում տեղադրվել են աղբի տարանջատման նոր աղբամաններ

24.09.2019

  Քանաքեռավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում տեղադրվել են թվով 18 աղբամաններ՝ նախատեսված թղթի, պլաստիկի/պոլիէթիլենի, ապակու, մետաղի համար։

 Աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը Քանաքեռավանի համայնքապետարանի նախաձեռնությունն է։ Աղբամանների դատարկումը իրականացվելու է շաբաթական 1 անգամ՝ կախված աղբամանների լցվելու հաճախականությունից:
Հավաքված աղբի թափոնները նախ պահեստավորվելու են, ապա անհրաժեշտ ծավալի թափոնների ապահովման դեպքում՝ հանձնվելու վերամշակման։

 Նշենք, որ Քանաքեռավանը առաջին համայնքն է ամբողջ ՀՀ-ում, որն, ավագանու որոշմամբ, անցում է կատարել կենցաղային աղբի տարանջատման մեխանիզմին։
Համայնքապետարանը պատրաստել է նաև հոլովակ, որը պատմում է աղբի տարանջատման կարևորության մասին՝ http://bit.ly/2mhZouD:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 11:23:07