Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ագրոբիզնեսի զարգացմանն ուղղված պետական օժանդակության 9 ծրագիր. առաջարկում է ՀՀ կառավարությունը

24.09.2019

  «Գյուղատնտեսություն. պետական օժանդակության ծրագրեր»-ի շրջանակում ՀՀ կառավարությունն առաջարկում է պետական օժանդակության 9 ծրագիր (Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիր, ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիր, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման կամ վերակառուցման և դրանց տեխնոլոգիական ապահովման պետական աջակցության ծրագիր, ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման ծրագիր, Գյուղատնտեսական հումքի մթերումների (գնումների) նպատակով ագրովերամշակման ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, ՀՀ-ում խաղողի, ժամանակակից տեխնոլոգիաներով մշակվող ինտենսիվ պտղատու այգիների և հատապտղանոցների հիմնման համար պետական աջակցության ծրագիր, ՀՀ-ում գյուղատնտեսությունում կարկտապաշտպան ցանցերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսավճարների սուբսիդավորման ծրագիր, Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիր), որոնք նպատակաուղղված են, մասնավորապես, տոհմային «խելացի» անասնապահության, ինտենսիվ այգեգործության, նորագույն տեխնոլոգիաներով հագեցած գյուղատնտեսության զարգացմանը։

 Ծրագրերի հիմքում երկրում բարձրարժեք, նորարար, արտահանմանը միտված, արդյունաբերական գյուղատնտեսության խթանման տեսլականն է՝ որը շահառուներին հնարավորություն կտա ստեղծել և ժամանակակից աշխարհի պահանջներին համաքայլ զարգացնել իրենց ագրոբիզնեսը։

 Ծրագրերին դիմելու կարգին և այլ մանրամասների կարող եք ծանոթանալ՝ այցելելով http://www.minagro.am/ պաշտոնական կայք, «Պետական օժանդակության ծրագրեր» բաժին, կամ զանգահարել ԹԵԺ ԳԻԾ՝ (055) 54-19-68 հեռախոսահամարով:

 Կոտայքի մարզպետարանում կարող եք դիմել Գյուղատնտեսության և բնապահպանության վարչություն կամ զանգահարել՝ (+374223)2-32-40 հեռախոսահամարով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27