Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում ծնվել է 146 երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 146 երեխա 07.05.2019

2019 թվականի ապրիլ ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 146 ծնունդ ՝ 84 տղա և 62 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 16 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 8 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 59 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 63 ծնունդ  

Հացավանի համայնքապետարանն իրազեկում է հանրային լսումների անցկացման մասին

Հացավանի համայնքապետարանն իրազեկում է հանրային լսումների անցկացման մասին 06.05.2019

Հացավանի համայնքապետարանը բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց հրավիրում է մասնակցելու 2019 թվականի մայիսի 07-ին ժամը 11 00-ին կայանալիք հանրային քննարկումներին: Օրակարգում 2019 թվականի սուբվենցիաների միջոցով Հացավան համայնքի մշակույթի տան հիմնանորոգման ծրագրային հայտի քննարկումն է: Համայնքապետարանը տեղեկացնում է, որ շահագրգիռ անձինք համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված սուբվենցիաների ծրագրային հայտերի վերաբերյալ իրենց առաջարկություններն ու դիտողությունները...

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Հարուցվել է քրեական գործ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ.Հարուցվել է քրեական գործ 06.05.2019

ՀՀ Կոտայքի մարզպետի որոշման համաձայն, Կոտայքի մարզի Աբովյան համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունների իրականացման նկատմամբ կատարված իրավական և մասնագիտական հսկողության արդյունքում արձանագրվել են մի շարք իրավախախտումներ, որոնց վերաբերյալ Կոտայքի մարզպետի կողմից 2019 թվականի ապրիլի 9-ին հաղորդում է ուղարկվել մարզի դատախազին: ՀՀ Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Կոտայքի բաժնի կողմից նախապատրաստված նյութերով պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող...

Մարզի մի քանի դպրոցներ արդեն միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին

Մարզի մի քանի դպրոցներ արդեն միացել են «Արմաթ» լաբորատորիաների ցանցին 06.05.2019

Աբովյանի Վ.Համբարձումյանի անվան թիվ 10 հիմնական դպրոցում հիմնադրվեց «Արմաթ» ինժեներական լաբորատորիան, որի հիմնումը, ի թիվս մարզի 12 դպրոցների, նախատեսված էր վերջերս մարզպետի և «Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի միջև կնքված հուշագրի շրջանակներում: Դպրոցից տեղեկացրին, որ լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել մայիսի 3-ին.բնականոն գործունեության համար այն հագեցվել է անհրաժեշտ գույքով և նպաստավոր պայմաններ են ստեղծվել աշակերտներին ինժեներական...

Կայացավ «Երգող Հայաստան» մրցույթի հանրապետական փուլը

Կայացավ «Երգող Հայաստան» մրցույթի հանրապետական փուլը 06.05.2019

Ապրիլի 29-ին Չարենցավանի Արամ Խաչատրյանի անվան երաժշտական դպրոցում կայացավ «Երգող Հայաստան» երգչախմբային արվեստի 10-րդ մանկապատանեկան հանրապետական մրցույթի մարզային փուլը, որին մասնակցեցին մարզի հանրակրթական և արվեստի (երաժշտական) դպրոցների թվով 10 երգչախմբեր՝ Աբովյանի թիվ 2, Հրազդանի թիվ 11,Եղվարդի թիվ 3 և Գետարգելի հիմնական, Քանաքեռավանի միջնակարգ դպրոցների և Նոր Հաճնի, Նոր Գեղիի, Չարենցավանի Գառզուի անվան արվեստի դպրոցների, Հրազդանի Կոստան Զսարյանի անվան մանկական արվեստի...

Կոտայքի մարզպետը  Աղվերանի 15 հանգստյան տների տնօրենների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները

Կոտայքի մարզպետը Աղվերանի 15 հանգստյան տների տնօրենների հետ քննարկել է ոլորտում առկա խնդիրները 03.05.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը հանդիպել և աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Չարենցավան խոշորացված համայնքի Արզական բնակավայրի Աղվերանի 15 հանգստյան տների տնօրենների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա էին Կոտայքի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Մհեր Եղիազարյանը, մարզային հողային տեսչության պետ Գուրգեն Ավետիսյանը,Չարենցավան խոշորացված համայնքի ղեկավար Հակոբ Շահգալդյանը, Արզականի վարչական ղեկավար Լիպարիտ Մարգարյանը,  բնապահպանության և ընդերքի...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 16:32:57