Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը

Կոտայքի մարզում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը 08.06.2019

   Այսօր վաղ առավոտից համապետական շաբաթօրյակի շրջանակներում Կոտայքի մարզում մեկնարկել են սանիտարական մաքրման աշխատանքներ: Հերթական անգամ շաբաթօրյակի աշխատանքներում ընդգրկվել են մարզի բոլոր համայնքները, մարզային և համայնքային ենթակայությամբ գործող կազմակերպությունները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումները, կրթական և առողջապահական հաստատությունները, ինչպես նաև մասնավոր ընկերությունները: Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակը պատշաճ մակարդակով...

Շաբաթօրյակի ընթացքը Կոտայքի մարզում

Շաբաթօրյակի ընթացքը Կոտայքի մարզում 08.06.2019

   Կոտայքի մարզում համապետական շաբաթօրյակի շրջանակներում իրականացվող սանիտարական մաքրման աշխատանքները ընթացքի մեջ են:   Համապետական շաբաթօրյակի աշխատանքներում ներգրաված է շուրջ 134 միավոր տարբեր տեսակի տեխնիկա, օգտագործվում է շուրջ 1800 գործիք, մասնակիցների թիվն ավելի քան 6400 է:   Կոտայքի մարզում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սելավատարները կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներին՝ հնարավոր հեղեղումներից ապահովելու, ինչպես նաև ոռոգման ժամանակահատվածում մայր...

Մարզի համայնքները պատրաստվում են համապետական շաբաթօրյակին

Մարզի համայնքները պատրաստվում են համապետական շաբաթօրյակին 07.06.2019

Վաղը՝ հունիսի 8-ին, համապետական շաբաթօրյակի շրջանակներում սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ կիրականացվեն մարզային և համայնքային ճանապարհների եզրերին, պատմամշակութային հուշարձաների հարակից տարածքներում, համայնքների բանուկ փողոցներում, զբոսայգիներում, պուրակներում և այլն: Շաբաթօրյակի աշխատանքներին ներգրաված են նաև մարզի ուսումնական և առողջապահական հաստատությունները: Ուստի, բոլորին ևս մեկ անգամ կոչ ենք անում միանալ շաբաթօրյակին ՝ միասին մաքրելու և բարեկարգելու մեր...

Կոտայքի մարզը նախապատրաստվում  է շաբաթօրյակին

Կոտայքի մարզը նախապատրաստվում է շաբաթօրյակին 05.06.2019

  Կոտայքի մարզի համայնքներն ակտիվ ներգրավված են հունիսի 8-ին կայանալիք համապետական շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքներում:   Բոլորին կոչ ենք անում դուրս գալ և մասնակիցը դառնալ հարազատ երկրի, մարզի, համայնքի, փողոցի ու բակի մաքրման և բարեկարգման աշխատանքներին:   Եվս մեկ անգամ հիշեցնում ենք, որ ոռոգման շրջանով պայմանավորված՝ այս շաբաթօրյակին առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու սելավատարները կենցաղային աղբից մաքրելու աշխատանքներին՝ հնարավոր հեղեղումներից...

Կոտայքի մարզում ծնվել է 156  երեխա

Կոտայքի մարզում ծնվել է 156 երեխա 05.06.2019

2019 թվականի մայիս ամսվա ընթացքում Կոտայքի մարզում գրանցվել է 156 ծնունդ ՝ 80 տղա և 76 աղջիկ: Ծնունդների թիվն ըստ մարզի ծննդատների. • Չարենցավանի ծննդատուն՝ 20 ծնունդ • Նաիրիի ծննդատուն՝ 7 ծնունդ • Աբովյանի ծննդատուն՝ 61 ծնունդ • Հրազդանի ծննդատուն՝ 68 ծնունդ  

Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 106 դիմորդներ այսօր միասնական քննություն են հանձնում

Կոտայքի մարզի հանրակրթական դպրոցների 106 դիմորդներ այսօր միասնական քննություն են հանձնում 04.06.2019

Հայաստանում հունիսի 4-ին մեկնարկում են միասնական քննությունները: Այս մասին տեղեկանում ենք Գնահատման եւ թեստավորման կենտրոնից։ Այսօր շրջանավարտ-դիմորդները հանձնում են քննություն աշխարհագրություն, կենսաբանություն եւ համաշխարհային պատմություն առարկաներից: Աշխարհագրություն առարկայից քննություն հանձնողների նախնական թիվն ամբողջ հանրապետությունում 214 է, համաշխարհային պատմություն հանձնելու է 33 եւ կենսաբանություն՝ 1145 հոգի: Ինչպես հայտնում է Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32