Նորություններ
Լրահոս

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին մնացել է մեկ օր 16.08.2019
Օգոստոսի 17-ին Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցում ժամը 10:00-ին մեկնարկող «Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային համաժողովին ընդառաջ վերջին նախապատրաստական աշխատանքներն են ընթանում: Հիշեցնենք, որ համաժողովին ներկա են լինելու ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանը, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, պատգամավորներ, մարզպետներ, պետական այրեր, տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող գործարարներ, օտարերկրյա ներդրողներ և շահագրգիռ այլ անձինք:...

Բարեկարգման աշխատանքներ Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոցում 15.08.2019
«Աբովյանի Ն.Վանյանի անվան N 5 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի համակարգչային դասասենյակի բարեկարգման աշխատանքներն ավարտվել են: Դպրոցի տեղեկատվական աղբյուրներից տեղեկանում ենք, որ ուսումնական գույքը հիմնովին վերանորոգվել է, մշակվել մանրահատակը: Դպրոցում դեռ շարունակվում են իրականացվել բարեկարգման և վերանորոգման տարաբնույթ աշխատանքներ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Տրանսպորտային ծրագրերի իրականացման կազմակերպություն» ՊՈԱԿ-ը Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող «Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի շրջանակներում ընդհանուր առմամբ մոտ 424 կիլոմետր երկարությամբ ճանապարհահատվածների վրա տեղադրել է 3892 ճանապարհային նշան։ Նշանները տեղադրվել են հետևյալ հատվածներում՝ Մ-2 - Երևան - Երասխ - Գորիս - Մեղրի - Իրանի սահման (կմ 28+912 - կմ 384+310),...

Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել մարզի խորհրդի արտահերթ նիստ 15.08.2019
Այսօր Կոտայքի մարզպետարանում հրավիրված էր մարզի խորհրդի արտահերթ նիստ, որը վարում էր Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը: Օրակարգում աշնանը Հայաստանի Հանրապետության տարածքում կայանալիք հրամանատարա-շտաբային զորավարժություններ էին ու դրանց ուղղությամբ տարվող նախապատրաստական աշխատանքների քննարկումը, մարզպետարան-համայնք-մարզային զինվորական կոմիսարիատ փոխգործակցության ամրապնդումը: Նիստին ներկա էին Կոտայքի մարզի զինվորական կոմիսար, գնդապետ Հ. Հովհաննիսյանը, Կոտայքի մարզային փրկարարական...

Հիմնանորոգվում է Կարենիսի դպրոցի՝ նախակրթարանի հատվածի տանիքը 14.08.2019
Մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում 2019-2020 ուսումնական տարում նախատեսված էր /համայնքների աջակցությամբ/ նախակրթարաններ հիմնել Կոտայքի մարզի Հրազդանի N7 (Կաքավաձոր թողամաս) և Կարենիսի միջնակարգ դպրոցներում: Այս պահին Կարենիս համայնքի դպրոցի՝ նախակրթարանի համար նախատեսված հատվածում համայնքապետարանի կողմից իրականացվում են տանիքի հիմնանորոգման աշխատանքներ:...

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի ունեցավ Ողջաբերդ համայնքի սողանքային գոտու բնակիչների կարիքները գնահատող միջկառավարական աշխատանքային խմբի առաջին նիստը: Աշխատանքային խմբում ներգրավված են Կոտայքի մարզպետարանը, ՀՀ Արտակարգ Իրավիճակների նախարարությունն ու ՀՀ Քաղաքաշինության Պետական Կոմիտեն: Հարցին հնարավորինս օբյեկտիվ լուծում տալու նպատակով առաջիկայում ԱԻՆ- ի կողմից Ողջաբերդ համայնքում կիրականացվի շենքերի և շինությունների վթարայնության ամբողջական և համալիր գնահատում և սահմանված կարգով...