Նորություններ
Լրահոս
Գառնի համայնքը 2023 թվականին 4 սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել կառավարություն 14.11.2023
Կառավարության սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված տարաբնույթ աշխատանքներ են իրականացվում նաև Գառնի համայնքում: Գառնին 2023 թվականին չորս սուբվենցիոն ծրագիր է ներկայացրել՝ արտաքին լուսավորության ցանցի կառուցում. ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում, մշակույթի տան հիմնանորոգում և խմելու ջրի նոր ջրագծերի անցկացում: Արտաքին լուսավորության ցանցի կառուցման ծրագրի շրջանակում Գառնիում, Գողթում, Գեղադիրում, Հացավանում, Գեղարդում և...
Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում մասնակցել է ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանի, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի և մարզպետների մասնակցությամբ անցկացված խորհրդակցությանը: Քննարկվել են մի շարք ընթացիկ աշխատանքային հարցեր, ինչպես նաև «300 դպրոց և 500 մանկապարտեզ կառուցելու, վերանորոգելու կամ հիմնանորոգելու» միջոցառման շրջանակներում առաջիկա անելիքները և առկա խնդիրները։
Այսօր տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորման 27-րդ տարին է լրանում, ինչի կապակցությամբ շնորհավորում եմ հատկապես Կոտայքի մարզի բոլոր համայնքային ծառայողներին: Տեղական ինքնակառավարման համակարգը կարևոր և առաջնային նշանակություն ունի մեր պետության առաջընթացի, հզորացման, ինչպես նաև համայնքների կայուն և համաչափ զարգացման գործում ու նաև մեր համայնքային ծառայողների աշխատանքի ու նվիրվածության շնորհիվ պատվով իրականացնում է համայնքների առաջընթացին ուղղված գործընթացները: Պետք է հպարտությամբ...
Կառավարությունը ֆինանսավորել է մի շարք ճանապարների հիմնանորոգման ծրագրեր 07.11.2023
Կառավարությունը չզեկուցվող հարցերի փաթեթով ընդունել է մի շարք ճանապարհների հիմնանորոգման, տեխնիկական, հեղինակային հսկողության և նախագծերի պատրաստման ու փորձաքննության ծառայությունների ֆինանսավորման վերաբերյալ որոշում: Պետական բյուջեից ֆինանսավորումը 3 մլրդ. 463 մլն.987 հազ. 300 դրամ է: Նորոգվող ճանապարհների երկարությունը 53,5 կմ է: Կոտայքի մարզում փաթեթում ընդգրկված ճանապարհներն են. Հիմնանորոգման աշխատանքներ՝ Հ7 հանրապետական նշանակության ավտոճանապարհի Չարենցավան...
Կոտայքի մարզպետը մասնակցել է ՀՀ ԱԺ միջգերատեսչական հանձնաժողովների համատեղ նիստին 04.11.2023
Նոյեմբերի 2-ին Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը մասնակցել է ՀՀ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի ու Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստին, որում քննարկվել է 2024 թ․ պետական բյուջեն։ Համատեղ նիստում քննարկվել է նաև Կոտայքի մարզպետի աշխատակազմի ապարատի պահպանության և տարբեր ծրագրերով մարզին հատկացվող գումարների չափերը։ Մասնավորապես, ՀՀ 2024թ. պետական...
Կոտայքի մարզում հիմնանորոգվում են հանրապետական նշանակության ճանապարհներ 03.11.2023
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամը տեղեկացնում է, որ Հ-6 /Հ-2/ -Նոր Գեղի - Եղվարդի տրանսպորտային հանգույց - /Մ-1/ կմ0+000-կմ1+557, կմ2+217-կմ12+00 և Հ-6, մոտեցում Եղվարդին հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ0+000- կմ3+150 հատվածներում կատարվում են միջին նորոգման աշխատանքներ։