Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ հավաք-պարապմունքին

Կոտայքի մարզպետը ներկա է գտնվել ՀՀ ՊՆ հավաք-պարապմունքին 27.06.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ՀՀ մարզպետարանների շտաբային մարզումների շրջանակներում ներկա է գտնվել ՀՀ ՊՆ պաշտպանական ազգային հետազոտական համալսարանում (ՊԱՀՀ) հունիսի 26-ին անցկացված հավաք-պարապմունքին, որին մասնակցել են ՀՀ մարզպետները, փոխմարզպետները, մարզպետարանների և Երևանի զորահավաքային նախապատրաստման շտաբների պետերը: Հանդիպման սկզբում հյուրերին ողջունել է միջոցառման ղեկավար, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանը՝ ընդգծելով պարապմունքի տեսական և գործնական...

Արդեն հաստատված սուբվենցիոն 3 ծրագիր կիրականացվի Հրազդան համայնքում

Արդեն հաստատված սուբվենցիոն 3 ծրագիր կիրականացվի Հրազդան համայնքում 26.06.2019

2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով Կոտայքի մարզից ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանը ներկայացված և արդեն հավանության արժանացած երեք ծրագրերով Հրազդան քաղաքում նախատեսված է • Ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում • Բազմաֆունկցիոնալ մեքենաների ձեռքբերում • Համայնքի բազմաբնակարան շենքերի վերելակների նորոգում: Հիշեցնենք, որ Կոտայքի մարզից ՏԿԵՆ հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի քննարկմանն է ներկայացվել շուրջ 70 ծրագրային հայտ:...

Մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը

Մեկնարկել է Երևանի և մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը 26.06.2019

Մեկնարկել է Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը: Այն իրականացվում է Երևանի Ալ. Հեքիմյանի անվան երաժշտական դպրոցի նախաձեռնությամբ և ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ: Ծրագրի մեկնարկն արդեն տրված է Երևան, Վանաձոր, Կապան, Գավառ, Քասախ համայնքներում և կեզրափակվի հունիսի 27-ին: Երևանի և ՀՀ մարզերի երաժշտական և արվեստի դպրոցների փոխգործակցության «Քույր-դպրոցներ» ծրագիրը...

 «Իմ  քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովը կանցկացվի օգոստոսի 17-ին

«Իմ քայլը հանուն Կոտայքի մարզի» ներդրումային բիզնես համաժողովը կանցկացվի օգոստոսի 17-ին 26.06.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Կոտայքի մարզպետարանի նախաձեռնությամբ օգոստոսի 17-ին Marriott Tsaghkadzor Hotel հյուրանոցում տեղի է ունենալու «Իմ  քայլը հանուն Կոտայքի մարզի»  Բիզնես-Ֆորում ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողով և տեղական արտադրանքի EXPO ցուցահանդես։ Ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովի նպատակն է մարզի տնտեսության և համայնքների զարգացման գործընթացներին ներգրավել Հայաստանում և արտերկրում իրենց գործունեությունն իրականացնող...

Եղվարդում և Աղավնաձորում մանկապարտեզներ կնորոգվեն

Եղվարդում և Աղավնաձորում մանկապարտեզներ կնորոգվեն 25.06.2019

Արդեն հավանության արժանացած սուբվենցիոն ծրագրերով մարզի երկու մանկապարտեզներ նորոգվելու են: Համայնքների սոցիալական և տնտեսական զարգացմանն ուղղված 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով կապիտալ կնորոգվի Մեղրաձոր համայնքի Աղավնաձոր գյուղի մանկապարտեզի շենքը և կվերանորոգվի Եղվարդ համայնքի թիվ 2 մսուր-մանկապարտեզը: Նախադպրոցական կրթության խնդիրը Կոտայքի մարզում լուծվելու է: 

Կոտայքի մարզպետը Աբովյանի պետական քոլեջում ներկա էր ավարտական դիպլոմային աշխատանքների ներկայացմանը

Կոտայքի մարզպետը Աբովյանի պետական քոլեջում ներկա էր ավարտական դիպլոմային աշխատանքների ներկայացմանը 25.06.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Աբովյանի պետական քոլեջում ներկա էր դիզայնի և գեղանկարչության բաժինների ավարտական դիպլոմային աշխատանքների ներկայացմանը: Ներկայացված էին 15 աշխատանքներ: Մարզպետը շնորհավորեց շրջանավարտներին ու մեծ հետաքրքրվածությամբ ունկնդրեց քոլեջի սաներին, որոնք կիսվեցին իրենց կտավների ստեղծման պատմություններով: Դիպլոմների հանձնման արարողությունից հետո մարզպետը շրջեց ցուցասրահով և ծանոթացավ ներկայացված մյուս աշխատանքներին:  

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22