Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզպետարանում տեղի է ունեցել քննարկում կանանց կոնսուլտացիաների և ընտանեկան բժիշկների մասնակցությամբ

20.11.2019

 Կոտայքի մարզպետարանում այսօր տեղի է ունեցել ՀՀ Առողջապահության նախարարի՝ բժշկական անձնակազմերի հետ հանդիպումների ժամանակացույցը հաստատելու մասին» N 2923–Ա հրամանով սահմանված հանդիպում-քննարկում մարզի բուժ.կենտրոնների կանանց կոնսուլտացիաների և խոշոր համայնքների՝ մեծ թվով հղիներ սպասարկող ԱԱՊ ընտանեկան բժիշկ-մասնագետների մասնակցությամբ:

 Հանդիպմանը ներկա էին ՀՀ Առողջապահության նախարարության ներկայացուցիչներ Մայրական և վերարտադրողական առողջության պահպանման բաժնի պետ Գայանե Ավագյանի գլխավորությամբ:

 Հանդիպումը մայրական և պերինատալ մահացության ցուցանիշների իջեցման, նախածննդյան բուժօգնության արդյունավետության ու որակի բարձրացման, հղիների վարման առկա գործընթացին ներկայացվող պահանջների, ծավալների քննարկման և նոր ընդունված իրավական ակտերի պարզաբանման նպատակն ուներ:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36