Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Սոլակ համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Սոլակ համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ 07.10.2019

Պետական բյուջեի աջակցությամբ, համայնքների համաչափ զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում մարզի համայնքներում շարունակվում են իրականացվել ամենատարբեր աշխատանքներ: Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Սոլակ համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ: Ամբողջությամբ ասֆալտապատվում է համայնքի Երիտասարդական թաղամասի 5-րդ փողոցը: Սոլակ համայնքի ղեկավար Էդգար Խաչատրյանից տեղեկացանք, որ նշված փողոցը երբևէ չի...

Հրազդանի գրադարաններում կանցկացվեն տոնական միջոցառումներ

Հրազդանի գրադարաններում կանցկացվեն տոնական միջոցառումներ 07.10.2019

Հոկտեմբերի 7-ը գրադարանավարների տոնն է: Օրվա կապակցությամբ Հրազդանի համայնքապետարանը իրականացնում է «Թումանյան-Կոմիտաս» ծրագիրը, որի շրջանակում համայնքապետարանի ենթակայության բոլոր գրադարաններում կանցկացվեն միջոցառումներ։ Այս մասին տեղեկանում ենք համայնքապետարանի տեղեկատվական հարթակից:  

Կոտայքի մարզում կանցկացվի մարզային շաբաթօրյակ

Կոտայքի մարզում կանցկացվի մարզային շաբաթօրյակ 07.10.2019

Հոկտեմբերի 12-ին մարզի համայնքներում, մարզային ենթակայության բուժհիմնարկներում և ուսումնական հաստատություններում անցկացվելու է մարզային շաբաթօրյակ: Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը մարզպետի տեղակալ Վասակ Վարդանյանին, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումներին՝ առողջապահության և սոցիալական ապահովության, կրթության, մշակույթի և սպորտի, ՏԻ և ՀԳՄ հարցերով վարչությունների ղեկավարներին հանձնարարել է տեղեկացնել մարզի համայնքներին, մարզպետարանի ենթակայությամբ գործող ուսումնական...

Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել

Չարենցավանում Գևորգ Էմինի անունով փողոց է անվանակոչվել 07.10.2019

Պոետ Գևորգ Էմինը նաև Չարենցավան քաղաքի հիմնադիրներից է: Որպես հիդրոինժեներ՝ 1948 թվականին նա մասնակցել է Լուսավան՝ այժմ Չարենցավան քաղաքի հիմնադրմանը: Չարենցավան համայնքի բնակիչ, Էմինների ընտանիքի բարեկամ Համլետ Կոնջորյանի առաջարկությամբ և համայնքի ավագանու 2019թ-ի մարտի 15-ի որոշմամբ քաղաքի 6-րդ թաղամասի 4-րդ փողոցը պաշտոնապես անվանակոչվեց Գևորգ Էմինի անունով: Չարենցավանի համայնքապետարանից տեղեկանում ենք, որ տոնական օրը չարենցավանցիների հետ կիսում էին Գևորգ Էմինի որդին՝ Արտաշես...

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետի շնորհավորական ուղերձը ուսուցչի օրվա կապակցությամբ 05.10.2019

       Հոկտեմբերի 5-ը ուսուցչի միջազգային օրն է,  Տարօրինակ է, չէ՞, որ երեխայի ամենօրյա դաստիարակչական ու կրթական անսահման կարևոր պրոցեսի պատասխանատուներին ամբողջ տարվա մեջ մեծարում ենք միայն հատուկ օրերի, որոնցից մեկն այսօր է:  Ներողություն, բայց ես համաձայն չեմ միայն օրացուցային տոներին հիշել մանկավարժներին, միայն այդ օրերին նրանց շռայլել շնորհակալության ու դրվատանքի խոսքեր:  Կրթական ոլորտն ու այդ ոլորտի ներկայացուցիչները եղել են ու կմնան...

Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում կիրականացվի փորձնական մարդահամար

Կոտայքի մարզի Արամուս, Ակունք, Կամարիս և Մայակովսկի համայնքներում կիրականացվի փորձնական մարդահամար 04.10.2019

Տեղի է ունեցել 2020թ. հերթական մարդահամար անցկացնելու նպատակով նախապատրաստական աշխատանքներին աջակցող համապետական հանձնաժողովի նիստը: Նիստի աշխատանքները ղեկավարող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ մարդահամարը շատ կարևոր է, քանի որ հավաքագրված և վերլուծված տվյալները հիմք են դառնալու ոչ միայն ժողովրդագրության քաղաքականության մշակման, այլև ընտրական գործընթացների կազմակերպման, սոցիալ-տնտեսական քաղաքականության ռազմավարական պլանավորման համար: Ըստ այդմ, պետք է գործադրվեն բոլոր ջանքերը՝...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-07-03 17:41:40