Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մարզի գեղանկարիչներին հրավիրում ենք մասնակցելու հավաքական ցուցահանդեսի

13.11.2019

 Մարզային մշակութային միջոցառումների տարեկան ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության կողմից նոյեմբերի վերջին կկազմակերպվի Կոտայքի մարզի գեղանկարիչների հավաքական ցուցահանդես:

 Մարզային ցուցահանդեսին կարող են մասնակցել 18 տարեկանից բարձր գեղանկարիչները՝ ներկայացնելով 2-3 ստեղծագործություն:

 Ցուցահանդեսի մասնակիցները կարժանանան խրախուսանքի. նախատեսվում է մասնակիցներին նվիրել նկարչական մասնագիտացված պարագաներ, շնորհակալագրեր, ինչպես նաև տպագրվելու են ցուցահանդեսի վերաբերյալ տեղեկատվական գրքույկներ, որտեղ զետեղված կլինեն մասնակիցների աշխատանքները:

 Մարզային ցուցահանդեսին մասնակցել ցանկացող գեղանկարիչները կարող են մինչև նոյեմբերի 18-ը kotayk-mshakuyt@mail.ru էլեկտրոնային հասցեին ուղարկել իրենց աշխատանքների լուսանկարները՝ նշելով անվանումները, չափսերը, նկարչական տեխնիկան և համառոտ տեղեկատվություն իրենց մասին:

 Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել 0223-2-37-34, 093659612 հեռախոսահամարներով:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32