Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մեկնարկում է մարզային մշակութային տների հզորացման ծրագիրը

11.12.2019

 «Իմ քայլը» հիմնադրամը հայտարարում է «Մարզային մշակութային հաստատությունների հզորացում և համայնքներում դրանց դերի վերաիմաստավորում» ծրագրի մեկնարկը։ Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020 թ.-ի հունվարի 31-ը։

 Հիմնադրամը մշակել է մարզային մշակութային տների հզորացման ծրագիր` հիմնվելով 2019 թ.-ի օգոստոսին ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ ՀՀ մարզերում գործող մշակութային տների շրջանում անցկացված հարցման արդյունքների և միջազգային փորձի վրա։

 Ծրագրի գործընկերներն են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը, «Միջմշակութային ուսումնասիրությունների, ուսուցման և երկխոսության միջազգային կենտրոն» ՀԿ-ն և «ԿԱԶԱ» մարդասիրական հիմնադրամը։

Ծրագրի նպատակը

 Ծրագիրն ուղղված է Հայաստանում արվեստի և մշակութային կյանքի համաչափ զարգացմանը, որն իրականացվելու է մարզային մշակութային կազմակերպությունների աշխատակազմերի կարողությունների զարգացման, ենթակառուցվածքային բարելավման և տեխնիկական վերազինման միջոցով։

Ծրագրի նկարագիրը

 Ծրագրի տևողությունը՝ 2020 թ. հունվար-դեկտեմբեր։
Ծրագիրը կազմված է երկու բաղադրիչից՝ մարդկային կարողությունների զարգացում և վերանորոգում ու նյութատեխնիկական բազային համալրում։

Ովքե՞ր կարող են դիմել

 Ծրագրին կարող են դիմել ՀՀ մարզերում գործող մշակույթի տները/կենտրոնները, որոնք գտնվում են համայնքապետարանի, մարզպետարանի կամ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայության տակ։
Այս ծրագրին որպես առանձին միավոր չեն կարող դիմել թանգարանները, գրադարանները, երաժշտական, արվեստի, գեղարվեստի, պարարվեստի դպրոցները։ Ծրագրին չեն կարող դիմել վթարային շենքերում գտնվող հաստատությունները։

Վերջնաժամկետը

 Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է ուղարկել լրացված ձևաթղթերը, պահանջվող փաստաթղթերը և լուսանկարները lilit.grigoryan@mystep.foundation էլ-փոստին` վերնագրում նշելով «Հայտադիմում»։

 Դիմելու վերջնաժամկետն է՝ 2020թ.-ի հունվարի 31-ը։ Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել Հիմնադրամի մշակութային ծրագրերի համակարգող Լիլիթ Գրիգորյանի հետ՝ գրելով lilit.grigoryan@mystep.foundation հասցեին կամ զանգահարելով +(374) 44 444-701 հեռախոսահամարով։
Ծրագրի վերաբերյալ առավել մանրամասն կարդացեք այստեղ


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36