Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Կոտայքի մարզպետարանը հրավիրում է մասնակցելու ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագրի

10.12.2019

 «Ջինիշյան» հիշատակի հիմնադրամը տնտեսական զարգացման ծրագրերի շրջանակներում HSBC բանկի հետ համատեղ, Կոտայքի մարզպետարանի աջակցությամբ  իրականացնում են ՏՏ և ձեռնարկատիրական հմտությունների զարգացման ծրագիր` մարզում բնակվող 18-50 տարեկան բնակչության համար:

 Ծրագիրն իրականացվելու է Կոտայքի, Շիրակի, Լոռու և Գեղարքունիքի մարզերի բնակիչների համար։ Ծրագրի շրջանակներում մասնակիցներն առիթ կունենան խորությամբ ուսումնասիրել ինժեներական և ծրագրավորման տարբեր ուղղություններ, ինչպես նաև ձեռք բերել այլ տեխնիկական և միջանձնային հարաբերությունների զարգացման համար անհրաժեշտ հմտություններ և գիտելիքներ։ Դասընթացը նախատեսված է իրականացնել 6-8 ամիս տևողությամբ, շաբաթական 5 օր, իսկ ժամերը կհստակեցվեն մասնակիցների հետ միասին:

 Դասընթացներին հաջորդելու է աշխատանքային պրակտիկան ՏՏ ոլորտի առաջատար ընկերություններում (Instigate, Digital Pomegranate, Luseen Technologies, Masys Information Systems, Himnark, Osensus): Ծրագրի մասնակիցներից ակնկալվում է ապահովվել լիարժեք ներկայություն և ակտիվ մասնակցություն: Այն մասնակիցները, որոնք ծրագրի ընթացքում ձեռք կբերեն բավարար քանակությամբ հմտություններ և գիտելիքներ, աշխատանքի կանցնեն ծրագրի գործընկեր ՏՏ ոլորտի ընկերություններում, որոնց հետ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն։

Ծրագրի փուլերին և հավելյալ մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

 Բաց մի՛ թողեք դարի ամենապահանջված մասնագիտություններից մեկի մեջ հմտանալու և Ձեր քաղաքում ՏՏ ոլորտը զարգացնելու հնարավորությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք զանգահարել ՋՀՀ գրասենյակ՝ (00374 10) 54 44 17; 54 44 18; 094 54 49 17:
Դիմումի լրացման վերջնաժամկետն է սույն թվականի դեկտեմբերի 22-ը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 13:16:00