Նորություններ
Լրահոս

Կամարիսում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքները 25.09.2019
Կամարիսի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրերով համայնքի 2-րդ փողոցում մեկնարկել են խմելու ջրի ջրագծի հիմնանորոգման աշխատանքները: Շահած պայմանագրի արժեքն է 3.890.000 դրամ, որից 60.8%-ը համայնքի ֆինանսավորման չափն է, իսկ 39.2%-ը՝ պետության: Պետական մեկ այլ ծրագրով էլ ասֆալտապատվում են համայնքի 2-րդ և 7-րդ փողոցները: Նշենք, որ Կամարիսում նախատեսված է նաև...

«Կոմիտաս 150» խորագրով համերգ` Կամերտոն երգչախմբի մասնակցությամբ 25.09.2019
Հրազդանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 26-ին, ժամը 17:00-ին, Հրազդանի համայնքապետարանի Կոստան Զարյանի անվան մանկական արվեստի դպրոցի դահլիճում (հասցեն՝ ք. Հրազդան, Կենտրոն թաղամաս), տեղի է ունենալու «Կոմիտաս 150» խորագրով համերգ` Կամերտոն երգչախմբի /խմբավար` Դավիթ Սարգսյան/ և դաշնակահար Վահագն Մարգարյանի մասնակցությամբ: Ծրագրում հնչելու է միայն Կոմիտաս: Մուտքն ազատ է:

Սեպտեմբերի 28-ին ժամը 17:00-ին, ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի, Գեղարդի հովտի ագրոտուրիզմի զարգացման ՀԿ-ի և «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի նախաձեռնությամբ, Գառնիի տաճարի տարածքում տեղի է ունենալու Ազգային մշակույթի ժառանգության պահպանման և Զբոսաշրջության միջազգային օրվան նվիրված տոնական միջոցառում: Օրակարգ • Տարածաշրջանի պատմամշակութային հուշակոթողների մեկնաբանում • Ազգային արհեստների ցուցադրում • Ազգային...

Այսօր Կոտայքի մարզպետարանում տեղի է ունեցել «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթի մարզային փուլի 11 մրցանակակիր ընտանիքների պարգևատրման արարողությունը: Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին Բյուրեղավանի մարզադաշտում մեկնարկել էր «Լավագույն մարզական ընտանիք- 2019» մրցույթի մարզային փուլը: Մարզային փուլին մասնակցում էին մարզի տարբեր համայնքներից 18 ընտանիք. Բյուրեղավանից՝ 2, Հրազդանից՝ 6, Նոր Հաճնից՝ 7, Չարենցավանից՝ 1, Քաղսիից՝ 1, Մրգաշենից՝ 1:...

Ագրոբիզնեսի զարգացմանն ուղղված պետական օժանդակության 9 ծրագիր. առաջարկում է ՀՀ կառավարությունը 24.09.2019
«Գյուղատնտեսություն. պետական օժանդակության ծրագրեր» -ի շրջանակում ՀՀ կառավարությունն առաջարկում է պետական օժանդակության 9 ծրագիր (Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագիր, ՀՀ-ում գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիր, ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագիր, Փոքր և միջին «խելացի» անասնաշենքերի կառուցման...

Քանաքեռավանում տեղադրվել են աղբի տարանջատման նոր աղբամաններ 24.09.2019
Քանաքեռավանի համայնքապետարանը տեղեկացնում է, որ համայնքում տեղադրվել են թվով 18 աղբամաններ՝ նախատեսված թղթի, պլաստիկի/պոլիէթիլենի, ապակու, մետաղի համար։ Աղբամանների ձեռքբերումն ու տեղադրումը Քանաքեռավանի համայնքապետարանի նախաձեռնությունն է։ Աղբամանների դատարկումը իրականացվելու է շաբաթական 1 անգամ՝ կախված աղբամանների լցվելու հաճախականությունից: Հավաքված աղբի թափոնները նախ պահեստավորվելու են, ապա անհրաժեշտ ծավալի թափոնների ապահովման դեպքում՝ հանձնվելու վերամշակման։...