Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Միջազգային «Eventiada» PR մրցանակաբաշխության արդյունքներով Գառնի և Գեղարդ համայնքներում անցկացվող Վարդավառ փառատոնը հաղթողների շարքում է

15.11.2019

 Մոսկվայում տեղի է ունեցել «Eventiada» PR միջազգային մրցանակաբաշխությունը. Կոտայքի մարզի Գառնի և Գեղարդ համայնքներում անցկացվող Վարդավառ փառատոնը հաղթողների շարքում է

 Հեղինակավոր «Eventiada IPRA GWA» հաղորդակցության միջազգային մրցանակաբաշխությունն իրականացվում է իններորդ անգամ, որին մասնակցում էին Հայաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Հունգարիայի, Բելառուսի, Ուկրաինայի, Լեհաստանի, Ռումինիայի, Լիտվայի, Ղազախստանի, Բուլղարիայի, Տաջիկստանի, Սերբիայի, Խորվաթիայի, Էստոնիայի տարբեր ոլորտների կառույցներ՝ ներկայացնելով իրենց կողմից իրականացված լավագույն ծրագրերը:

 «Eventiada IPRA Golden World Awards»-ը Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների ամենամեծ միջազգային մրցանակաբաշխությունն է հաղորդակցության ոլորտում։

 Այս տարի ևս Հայաստանից ներկայացվել են մի շարք ծրագրեր, սակայն «Երիտասարդություն» բլոկի տարվա իրադարձություն անվանակարգում հաղթող է ճանաչվել Կոտայքի մարզի Գառնի և Գեղարդ համայնքներում անցկացվող «Վարդավառ» միջազգային փառատոնը, որը  Երիտասարդական ակումբների դաշնության ավանդական ծրագրերից է:

 Այն ազգային ավանդույթներն ու մշակույթը պահպանելու և փոխանցելու յուրահատուկ հարթակ է, յուրաքանչյուր տարի տեղի է ունենում Վարդավառի օրը՝ Գառնիում և Գեղարդում:

 Այս փառատոնի հիմնական գործընկերն է ՀՀ Կոտայքի մարզպետարանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-19 17:56:32