Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ուսանողության օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետը հանդիպել է ուսանողներին

18.11.2019

  Ուսանողության օրվա կապակցությամբ Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հանդիպել է մարզի 5 քոլեջների ուսանողների հետ:

 Աշխատանքային երկուշաբթին մեկնարկել է Աբովյանի պետական քոլեջում, որտեղ մարզպետը զրուցել Է ուսանողների և ուսումնական գծով պատասխանատուների հետ.

 «Ուսանողների և երիտասարդների դերը տարբեր ամբիոններից բազմիցս արժևորվել է, բայց կա մի շատ կարևոր դիտարկում, որի մասին ցանկանում եմ առանձնակի ընդգծել. ներկայում մեր պետությունը քաղաքական մշակույթի այլ կառավարում ունի, ու այդ կառավարումը նաև մեծապես հենված է առաջադեմ երիտասարդների, ուսանողների վրա: Կրթություն ստացող, մասնագիտություն ձեռք բերող, իրենց կյանքի ուղին իրենց իսկ ձեռքերով կերտող երիտասարդությունը մեր հասարակության ու պետության շարժիչ ուժն է»,-ասել է մարզպետը՝ ընդգծելով, որ կարևորվում է նաև մեր կրթօջախներում ուսանողության հետ տարվող աշխատանքը ու այդ կրթօջախներում տիրող գերառողջ մթնոլորտի առկայությունը, որին կարելի է հասնել՝ բնակչից վերափոխվելով ՀՀ իրավագիտակից քաղաքացու, ինչի մասին անընդհատ շեշտվել է:

 Զրույցի ընթացքում Ռոմանոս Պետրոսյանը ուսանողների հետ կիսվել է նաև երկու ուրախալի լուրով, որոնցից մեկը վերաբերվում էր քոլեջի տարածքում Loft ոճի հանրային գրադարանի բացմանը, իսկ մյուսը Startup կենտրոնի ստեղծմանը, որի մասին առաջիկայում ավելի մանրամասն կներկայացվի:

 Հանդիպման ավարտին քոլեջի տարբեր բաժիններում մասնագիտական առաջադիմությամբ առավել աչքի ընկած 10 ուսանողների մարզպետը նվիրել է «Մարտիրոս Սարյանի գրքարվեստը» անունով պատկերազարդ գրքեր:

 Ավելի ուշ մարզպետարանում Ռոմանոս Պետրոսյանն ընդունել է Աբովյանի պետական էներգետիկ, Նոր Գեղիի ակադեմիկոս Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական, Չարենցավանի և Հրազդանի պետական քոլեջների ուսանողներին:

 Մարզպետը նշել է, որ ուսանողությունը ոչ միայն երիտասարդության սերուցքն է համարվում, այլ նաև իր մասնակցությունն է բերում պետության կայացման գործում.

 «Ուսումնական, կրթական հաստատությունները կրթական գործընթացները կազմակերպելիս պետք է ապաքաղաքական լինեն, ինչի մասին բազմիցս նշվել է:

 Քաղաքացիական հասարակության կայացման գործում ձեր դերակատարությունն անչափ կարևոր է: Կուզեի, որ դուք ձեր գործունեությունը ծավալելիս առաջնորդվեք պետական և քաղաքացիակենտրոն իրավագիտակցության շահով»,-ասել է մարզպետը:

 Հանդիպման ավարտին մարզպետը քոլեջների մասնագիտական առաջադիմություն ցուցաբերած ուսանողներին նվիրել է հանրագիտական բառարաններ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36