Նորություններ
Լրահոս

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը ձմեռային զորակոչի կապակցությամբ 08.01.2024
Հանրապետության և Կոտայքի մարզի սիրելի՛ զորակոչիկներ, մեկնարկում է ձմեռային զորակոչը, իսկ սա նշանակում է, որ արդեն ձեր հերթն է մեկնելու ծառայության և պաշտպանելու Հայաստանի Հանրապետության պետական սահմանները: Զինվորական կյանքն, անշուշտ, տարբերվում է այն կյանքից, որը մինչև օրս եք ապրել, բայց այն առավել կարևոր և պատվաբեր է, քանի որ ստանձնում եք նոր պարտավորություն՝ պաշտպանելու հայրենիքը: Այսօրվանից ոտք եք դնում նոր փորձություններով, բացահայտումներով ու...

Կոտայքի մարզպետն անցկացրել է գործակարգավարական խորհրդակցություն 08.01.2024
Աշխատանքային երկուշաբթին սկսված է, հանձնարարականները տրված: Առաջնահերթություններն են ՝Կառավարության 2024 թվականի սուբվենցիոն ծրագրային հայտերի քննարկման ներկա փուլը, ինչպես նաև սուբվենցիոն և պետական ծրագրերով մարզում իրականացվող շինարարական աշխատանքների ընթացքը: 2024 թվականի պետական բյուջեից սուբվենցիաներ ստանալու նպատակով Կոտայքի մարզից ՏԿԵՆ միջգերատեսչական հանձնաժողովների քննարկմանն է ներկայացվել 51 սուբվենցիոն ծրագրային հայտ՝ ընդհանուր 13,7 մլրդ. դրամ...

Մարզի ավտոճանապարհների մասին 05.01.2024
Հունվարի 5-ին ժամը 15:30-ի դրությամբ Կոտայքի մարզային նշանակության ավտոճանապարհները բաց են ու անցանելի: Մարզը սպասարկող ճանապարհաշինական ընկերությունների կողմից ճանապարհներին պարբերաբար իրականացվել և շարունակվում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: Անցանելի է նաև մարզով անցնող Երևան-Սևան մայրուղին: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:

Կոտայքի մարզում ծնվել է 9 երեխա 03.01.2024
Նոր տարվա աշխատանքային առաջին օրը սկսենք #լավ_լուրով: 2024 թվականի հունվարի 1-ին և 2–ին Կոտայքի մարզի ծննդօգնություն իրականացնող առողջապահական կազմակերպություններում ծնվել է 9 երեխա՝ 4 տղա և 5 աղջիկ: Շնորհավորում ենք և առողջություն մաղթում բոլոր փոքրիկներին:

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը շնորհավորել է Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ 31.12.2023
Սիրելի հայրենակիցներ, կոտայքցիներ, Եվս մեկ տարի մոտենում է ավարտին: Ամանորն այն տոնն է, որին բոլորս առանձնահատուկ ենք սպասում: Այն պատեհ առիթ է' ամփոփելու արվածն ու չարվածը, խորհելու ձեռքբերումների ու նաև կորուստների մասին: Ցավով եմ արձանագրում, որ այս տարին համայն հայության համար կրկին ուղեկցվեց պատերազմով, փորձություններով, պայքարով. ավաղ, նաև ցավալի կորուստներ ունեցանք: Սիրելինե'րս, բայց և հարկ եմ համարում առանձնացնել այն...

Կոտայքի մարզպետը ՏԿԵՆ նախարարի շնորհակալագրերով է պարգևատրել մի շարք աշխատակիցների 29.12.2023
Գաղտնիք չէ, որ Կոտայքի մարզն ամենամեծ թվով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին է ընդունել, իսկ մարզի համայնքներից ամենամեծ թվով անձանց ընդունած համայնքները Հրազդանն ու Աբովյանն են: Այդ առիթով ամանորին ընդառաջ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանը Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց աջակցություն տրամադրելու, կեցության և սննդի ապահովման գործընթացում ցուցաբերած ակտիվ մասնակցության համար ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի կողմից տրված...