Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Վերին Պտղնի համայնքում կառուցվում է նոր մանկապարտեզի շենք

18.12.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Վերին Պտղնի համայնքում ներկա է գտնվել մանկապարտեզի շենքի կառուցման մեկնարկի միջոցառմանը:

 Այն մեկնարկել է շինության օծման արարողությամբ:
Շուրջ 1000 բնակչություն ունեցող Վերին Պտղնի համայնքում տասնյակ տարիներ մանկապարտեզ չի գործել, և համայնքի փոքրիկները ստիպված են եղել հաճախել Աբովյանի մանկապարտեզներ:
Կոտայքի համայնքներում նախադպրոցական կրթության հաստատությունները մարզային իշխանությունների հռչակած առաջնահերթությունների մեջ են, և դրանով պայմանավորված՝ սուբվենցիոն հայտ է ներկայացվել կառավարություն:

 Կառավարության 2019 թվականի սուբվենցիայով հաստատված ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների արդյունքում Վերին Պտղնի համայնքը վերջապես կունենա ժամանակակից լուծումներով կառուցված մանկապարտեզ՝ 2 խմբով՝ նախատեսված շուրջ 60 փոքրիկների համար:

 Շահած ծրագրի արժեքը 74.904.000 դրամ է. աշխատանքներն իրականացվում են պետություն-համայնք 50%/ 50% համաֆինանսավորմամբ:

 Հավելենք, որ այս տարի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում տասը մանկապարտեզների վերանորոգման, հիմնանորոգման, վերակառուցման և կառուցման ծրագրեր են իրականացվում Կոտայքում:

 Երեք համայնքներում՝ Արամուսում, Վերին Պտղնիում և Գեղաշենում զրոյից կառուցվում են նոր մանկապարտեզներ:
Ամենակարճ ժամկետներում մարզի բոլոր համայնքները նախադպրոցական կրթության հաստատություններով ապահովելը մարզային իշխանությունների համար գերնպատակ է:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-17 17:29:27