Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Դատարանը մերժել է «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին պաշտոնակատար Ա. Փիլիպոսյանի հայցը

17.12.2019

 2019 թվականի հունվարի 21-ին Կոտայքի մարզպետի որոշմամբ մարզպետարանի ենթակայության «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար էր նշանակվել Անդրեյ Ֆրունզիկի Փիլիպոսյանը:

 2019 թվականի մարտի 22-ին «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում ողջ օրվա ընթացքում դասապրոցեսը խաթարվել էր;

 Կոտայքի մարզպետի՝ 2019 թվականի մարտի 28-ի N 37-Ա կարգադրությամբ, աշխատանքային պարտականությունները խախտելու, աշխատանքային պարտականությունները ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Արամուսի Վ.Առաքելյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Անդրեյ Ֆրունզիկի Փիլիպոսյանի նկատմամբ կիրառվել է «խիստ նկատողություն» կարգապահական տույժը:

 Անդրեյ Փիլիպոսյանը 2019 թվականի մայիսի 2-ին հայցադիմում է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարան Կոտայքի մարզպետի՝ 2019 թվականի մարտի 28-ի՝ կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ կարգադրությունն անվավեր ճանաչելու պահանջի մասին:

 2019 թվականի դեկտեմբերի 9-ին դատարանը վճռել է Անդրեյ Ֆրունզիկի Փիլիպոսյանի հայցը մերժել:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-25 12:02:36