Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Մրգաշեն համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Մրգաշեն համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ 11.11.2019

Կոտայքի մարզի համայնքներում շարունակվում են արագ տեմպերով իրականանալ համայնքների տնտեսական և սոցիալական զարգացմանն ուղղված կառավարության սուբվենցիոն ամենատարբեր ծրագրեր: Պետական բյուջեի աջակցությամբ այս օրերին ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ են իրականացվում նաև Մրգաշեն համայնքում: Ասֆալտապատվում և փոսալցվում են համայնքի` առավել անմխիթար վիճակում գտնվող 2-րդ, 3-րդ, 4-րդ, 6-րդ և 7-րդ փողոցների ճանապարհահատվածները. 7-րդ փողոցի ճանապարհահատվածի կեսը կապիտալ...

Գեղաշենում 140 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկեցին

Գեղաշենում 140 փոքրիկների համար նախատեսված մանկապարտեզի կառուցման աշխատանքները մեկնարկեցին 08.11.2019

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր Գեղաշեն նախալեռնային համայնքում մասնակցել է մանկապարտեզի շենքի հիմնարկեքի և օծման արարողությանը: Մանկապարտեզի կառուցումը հնարավոր է դարձել տարածքային կառավարում-տեղական ինքնակառավարում- մասնավոր հատված եռակողմ համագործակցության արդյունքում: Ծրագրի արժեքը 125.400 000 դրամ է, որից 62. 700.000 դրամը (50%) կառավարության սուբվենցիոն ծրագրի շրջանակում պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 62. 700.000 դրամը (50%) համայնք-մասնավոր հատված ներդրման...

Նոր Հաճնում այսօր բացվել է  Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակը

Նոր Հաճնում այսօր բացվել է Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակը 08.11.2019

Կոտայքի մարզի Նոր Հաճն համայնքի 2-րդ դպրոցի հարակից այգում այսօր տեղի է ունեցել Street Workout-ի մասնագիտացված բացօթյա մարզահրապարակի բացման արարողությունը, որին ներկա էին Կոտայքի մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը, մարզպետի խորհրդական Արտավազդ Բարսեղյանը, «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Արթուր Հակոբյանը, Street Workout Armenia ֆեդերացիայի տնօրենը, ինչպես նաև Նոր Հաճնի համայնքապետարանի ներկայացուցիչներ: Մարզահրապարակը կառուցվել է Street Workout ֆեդերացիայի կողմից՝...

Թեղենիք համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ

Թեղենիք համայնքում ասֆալտապատվում են ներհամայնքային ճանապարհներ 08.11.2019

 Կառավարության 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով Կոտայքի մարզի Թեղենիք համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատման աշխատանքներ:  Այս պահին սկսվել են ասֆալտապատվել 1-ին փողոցի ճանապարհահատվածները;  Շահած պայմանագրի արժեքը 10.965.600 դրամ է, որից 45 %-ը պետական բյուջեի ֆինանսավորման չափն է, իսկ 55 %-ը` համայնքի:  

Կոտայքի մարզպետը ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Մարիաննա Շահինյանին

Կոտայքի մարզպետը ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Մարիաննա Շահինյանին 07.11.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր  մարզպետարանում ընդունել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի նորանշանակ տնօրեն Մարիաննա Շահինյանին ու վերջինիս տեղակալ Վահե Բատոյանին: Աշխատանքային հանդիպմանը մասնակցել է նաև մարզպետի տեղակալ Առնակ Ավետիսյանը:  Կոտայքի մարզպետը նախ շնորհավորել է Մարիաննա Շահինյանին ստանձնած նոր և պատասխանատու պաշտոնի կապակցությամբ, այնուհետև կողմերն անցել են օրակարգի հիմնական թեմաներին: Ռոմանոս Պետրոսյանը ընկերության ներկայացուցիչներին մանրամասն...

Կարենիս բնակավայրում արդեն գործում է նախակրթարան, իսկ Ֆանտանում հիմնանորոգվում է դպրոցի մարզադահլիճը

Կարենիս բնակավայրում արդեն գործում է նախակրթարան, իսկ Ֆանտանում հիմնանորոգվում է դպրոցի մարզադահլիճը 07.11.2019

 Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանն այսօր հերթական աշխատանքային այցով Չարենցավան համայնքում էր:  Մարզպետը նախ այցելել է Կարենիս բնակավայր, որտեղ մարզպետարան-համայնք համագործակցության արդյունքում և Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակներում հիմնվել է նախակրթարան:  Ներկայում նախակրթարան է այցելում 12 երեխա: Նախակրթարանում առկա են բոլոր պայմանները փոքրիկների առօրյան առավել հետաքրքիր ու հագեցած դարձնելու համար:...

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-10-15 09:27:30