Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Նորություններ

Լրահոս

Ակունքում ևս կբացվի քաղաքացիների սպասարկման գրասենյակ

28.11.2019

Ակունքի համայնքապետարանի վարչական շենքի առաջին հարկում մեկնարկել են քաղաքացիների սպասարկման գրասենյակի վերանորոգման և վերակառուցման աշխատանքները:

Գրասենյակը հիմնվում է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ/GIZ) կողմից իրականացվող «Լավ տեղական ինքնակառավարում Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության աջակցությամբ և Հայաստանում Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության համաֆինանսավորմամբ: Ծրագիրն իրականացվում է ՀՀ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ:

Քաղաքացիների սպասարկման գրասենյակի հիմնումը թույլ է տալիս «մեկ պատուհան» սկզբունքի համաձայն համայնքի բնակիչներին մատուցել բարձրորակ ծառայություններ, ինչպես նաև կրճատել մատուցվող ծառայությունների վրա ծախսվող ժամանակը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 17:56:22